Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսով վարակվելուց հետո գլխուղեղում թրոմբի առաջացման հավանականությունը 10 անգամ մեծ է

Կորոնավիրուսով վարակվելուց հետո գլխուղեղում թրոմբի առաջացման հավանականությունը 10 անգամ մեծ է

157
0

Գլխուղեղում թրոմբի առաջացման հավանականությունը 10 անգամ մեծ է կորոնավիրուսով վարակվելուց հետո, քան պատվաստումից հետո: Այս մասին ասվում է նոր հետազոտոթյան մեջ:

The Daily Mail-ի հաղորդմամբ՝ երակային սինուսի թրոմբոզը հազվադեպ կողմնակի էֆեկտներից է, որոնք գրանցվել են AstraZeneca-ի եւ Johnson & Johnson-ի պատվաստանյութերի ներարկումից հետո:

Օքսֆորդի համալսարանի հետազոտողների խոսքով՝ պատվաստումից օգուտն ավելի բարձր է, քան ռիսկերը՝ կապված կողմնակի էֆեկտների հետեւ, իսկ զանգվածային պատվաստումը կպաշտպանի միլիոնավոր մարդկանց՝ ինչպես պատվաստվածներին, այնպես էլ նրանց շրջապատող մարդկանց:

Օքսֆորդի համալսարանի մասնագետներն ուսումնասիրել են տվյալները ԱՄՆ-ից, որպեսզի պարզեն՝ որքան հաճախ է մարդկանց մոտ կորոնավիրուսի հայտնաբերումից հետո թրոմբոզ են հայտնաբերել: Նրանց գնահատմամբ՝ ցուցանիշը կազմել է միլիոնից 39 դեպք՝ 0,0039 տոկոս: Pfizer-ի կամ Moderna-ի պատվաստանյութեր ստացած մարդկանց մոտ ցուցանիշը կազմել է մոտ 4 մլն՝ 0,00039 տոկոս՝ կամ 1-ը 250 000-ից:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ