Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Չինաստանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի կայունացումը շարունակվում է

Չինաստանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի կայունացումը շարունակվում է

833
0

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ Չինաստանի Առողջապահության պետական ​​հանձնաժողովի ամենօրյա զեկույցի համաձայն՝ փետրվարի 25-ի, ժամը 13:00-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատված դեպքերի թիվը կազմել է 77782, կասկածելի դեպքերի թիվը՝ 2824, հաստատված դեպքերից առողջացածների թիվը՝ 27554, գրանցվել է 2666 մահ: Այս պահի դրությամբ ծանր վիճակում է գտնվում 9126 պացիենտ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ ընդհանուր առմամբ, աշխարհում փետրվարի 24-ի դրությամբ արձանագրվել է 79331 լաբորատոր հաստատված դեպք, որից Չինաստանում՝ 77262, 2595-ը՝ մահվան ելքով: Չինաստանից դուրս աշխարհի 29 երկրում արձանագրվել է 2069 դեպք, որից 23-ը մահվան ելքով:

Վերը նշված տվյալները փաստում են, որ Չինաստանում իրավիճակի կայունացումը շարունակվում է:

Ինչ վերաբերում է Իրանի Իսլամական Հանրապետությունում արձանագրված դեպքերին, ապա պետք է նշել, որ փետրվարի 25-ի, ժամը 13:00-ի դրությամբ արձագրվել է 61 դեպք, որից 15-ը՝ մահվան ելքով:

Հայաստանում նոր կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքները շարունակվում են և փետրվարի 25-ի, ժամը 13:00-ի դրությամբ մեր երկրում նշված վարակի հաստատված դեպք չկա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ