Գլխավոր էջ Նորություններ Moderna-ի պատվաստանյութը երկրորդ դեղաչափի ստացումից 1,5 տարի անց 90-տոկոսանոց արդյունավետություն ունի

Moderna-ի պատվաստանյութը երկրորդ դեղաչափի ստացումից 1,5 տարի անց 90-տոկոսանոց արդյունավետություն ունի

428
0

Ամերիկահայ հայտնի գործարար Նուբար Աֆեյանին պատկանող ամերիկյան Moderna ընկերության պատվաստանյութը երկրորդ դեղաչափի ստացումից 1,5 տարի անց 90-տոկոսանոց արդյունավետություն ունի: Այս մասին հայտնել է ընկերությունը:

Ավելի վաղ հաղորդվել է 94,5 տոկոս արդյունավետության մասին:

Պաշտպանությունը պահպանվում է 6 ամսվա ընթացքում: Սակայն երկարաժամկետ արդյունավետության մասին տվյալները դեռ նախնական են:

Ապրիլի 13-ի դրությամբ աշխարհում այդ պատվաստանյութի 64,5 մլն դեղաչափ է ներարկվել:

Նշենք, որ  Moderna-ի պատվաստանյութը խորհուրդ է տրվում ներարկել երկու անգամ մեկ ամիս ինտերվալով: Այն նախատեսված է մինչեւ 18 տարեկան անձանց պատվաստելու համար:

Հակացուցված է նրանց, որոնց մոտ սուր ալերգիկ ռեակցիա է եղել առաջին դեղաչափի ժամանակ: Բացի m-PHK մոլեկուլից, դրա կազմի մեջ մտնում են լիպիդներ, պոլիէթիլենգլիկոլ, նատրիումի ացետատ եւ այլ օժանդակ նյութեր:

Պատվաստանյութը կարելի է պահպանել ստանդարտ ջերմաստիճանի պայմաններում՝ ըստ Ցելսիուսի 2-8 աստիճան:

Նշենք, որ Հայաստանում այդ պատվաստանյութը դեռ հասանելի չէ, եւ տվյալներ չկան՝ երբ այն կներմուծվի:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ