Գլխավոր էջ Նորություններ Ինչո՞ւ մինչև 3 օր ստացիոնար բուժում ստացած զինծառայողը չի օգտվում աջակցությունից. հարց...

Ինչո՞ւ մինչև 3 օր ստացիոնար բուժում ստացած զինծառայողը չի օգտվում աջակցությունից. հարց փոխվարչապետին

327
0

«Քաղաքացին վիրավորում է ստացել, երկու օր ստացիոնար բուժվել է, հայրենասիրությունից ելնելով՝ չի շարունակել բուժումը, մեկնել է ռազմաճակատ, կռիվը շարունակել է, հիմա չափանիշ է սահմանված երեք օր և ավելի ստացիոնար բուժում ստացողներն աջակցությունից օգտվել են, իսկ էն քաղաքացիները, ովքեր չեն սպասել անգամ իրենց բուժումը մինչև վերջ իրականացնելու, դուրս են մնում ծրագրերից։ Ստացվում է, որ հայրենասիրությունը ստորադասվում է»,-այսօր ԱԺ-ում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին այս հարցով է դիմել «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանը:

Նա խնդրել է, որ մեխանիզմներ մշակվեն, որ այդ քաղաքացիները ևս կարողանան օգտվել այդ 500 հազար դրամի աջակցությունից:

«Ցանկացած նմանատիպ դեպք, որտեղ կգնահատեք, որ արդարության սկզբունքը չի պահպանվել, խնդրում եմ միանգամից, թեկուզ մեկ դեպք լինի, բաց ենք, որ ստանանք տեղեկությունը և արագ լուծումներ տանք: Հարցը վերաբերում է շահառուների նույնականացման կանոններին, բայց կան բաղադրիչներ, որոնց գնահատականը պետք է տրվի, որ շահառու ճանաչենք: Եթե ձեր կարծիքը չլիներ դեպքի վերաբերյալ, դուք պատկերացնո՞ւմ եք, եթե երեք օրվա փոխարեն դնենք մեկ օր, ի՞նչ կկատարվի, կունենանք անկառավարելի շահառուների շրջանակ, ի վիճակի չենք լինի միջոցառումն իրականացնել»,-ասել է նա:

Գրիգորյանն առաջարկել է, որ աջակցություն ստանալը ոչ թե պայմանավորվի օրերով, այլ վիրավորման ծանրությունից: Փոխվարչապետը դեմ չի եղել քննարկմանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ