Գլխավոր էջ Նորություններ Ո՞ր հիվանդություններն են սրվում գարնանը և ինչպես խուսափել ինքնազգացողության վատթարացումից

Ո՞ր հիվանդություններն են սրվում գարնանը և ինչպես խուսափել ինքնազգացողության վատթարացումից

306
0

Գարնանը հարկավոր է անպայման կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել առողջության պահպանման համար։ Ընդ որում՝ նման միջոցների ձեռնարկումը հատկապես կարևոր է աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրների առկայության դեպքում։ Այս մասին «Звезда» հեռուստաալիքի հետ զրույցում ասել է բժիշկ-թերապևտ Լյուդմիլա Լապան։

Մասնագետի խոսքով՝ տարվա համեմատաբար տաք եղանակներին առաջին հերթին սրվում են ալերգիաները, որոնք պայմանավորված են ոչ միայն աղեստամոքսային տրակտի խնդիրներով, այլև օդում փոշու առկայությամբ ու սննդակարգում սննդամթերքի որոշ տեսակների ներառմամբ։ Ինչպես նշում է բժիշկը, նման դեպքերում ալերգոլոգ-իմունաբանին դիմելն ավելորդ չի լինի։

Թերապևտը հորդորել է նաև շատ ավելի զգոն լինել սրտանոթային հիվանդությունների առկայության դեպքում, քանի որ գարնանը եղանակը բավական փոփոխական է լինում, ինչը կարող է դառնալ արյան ճնշման տատանումների ու ինքնազգացողության վատթարացման պատճառ։

«Հիվանդները շատ հաճախ են գարնանն իրենց վատ ինքնազգացողությունը կապում հենց միկրոկլիմայի հետ։ Սա իսկապես այդպես է, քանի որ բոլոր անոթային խնդիրները կախված են լինում ինչպես արտաքին ճնշումից, այնպես էլ ներքին», – պարզաբանում է մասնագետը՝ խորհուրդ տալով ինքնազգացողության վատթարացումից խուսափելու համար ոչ մի դեպքում չմոռանալ մասնագետի նշանակած դեղորայքի մասին ու օրվա ընթացքում մեծ քանակությամբ հանքային ջուր խմել։

Բացի այդ, հարկավոր է նաև ավելի շատ ժամանակ տրամադրել ընտանի կենդանիներին և չմոռանալ ժամանակին անցկացնել հակամակաբույծային թերապիան։ Ավելին՝ ընտանի կենդանիների առկայության դեպքում մարդիկ ևս կարող են որոշ հակամակաբուծային դեղամիջոցներ ընդունել, սակայն միայն բժշկի վերահսկողության տակ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ