Գլխավոր էջ Նորություններ Ինչպե՞ս կարելի է կանխել լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդությունը

Ինչպե՞ս կարելի է կանխել լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդությունը

287
0

Միջինից բարձր ինտենսիվությամբ վարժությունները լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդությունը կանխելու լավ միջոց են, որը կարող է բորբոքման, ցիռոզի եւ լյարդի անբավարարության հանգեցնել: Այս եզրակացությանն են հանգել Ճապոնիայի Ցուկուբայի համալսարանի գիտնականները: Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են JHEP Reports ամսագրում:

EurekAlert!-ը պատմում է, որ հետազոտության հեղինակները վերլուծել են ճարպակալմամբ հիվանդների տվյալները, ովքեր ֆիզիկական վարժությունների եւ քաշի կորստի դիետայի եռամսյա ռեժիմի են հետեւել: Գիտնականները հետեւել են լյարդի առողջությունը, օրգանում ճարպային հատվածի ծավալին, մկանային ուժի ավելացմանը, որբոքումների եւ օքսիդատիվ սթրեսի նվազմանը, ինչպես նաեւ օքսիդատիվ սթրեսի մարկերների մակարդակին:

Պարզվել է, որ ֆիզիկական վարժությունները նիհարելու ռեժիմի հետ մեկտեղ կրճատել են ստեատոզը (լյարդի ճարպային հիվանդության նախնական փուլ) 9.5 տոկոսով, լյարդի կոշտությունը՝ 6.8 տոկոսով եւ ֆիբրոզը՝ 16.4 տոկոսով:

Ֆիզիկական վարժությունները եւս մի դրական ազդեցություն ունեն. դրանք փոխում են սպեցիֆիկ օրգանոկինների կոնցենտրացիան եւ, ըստ երեւույթին, հակաբորբոքային եւ հակաօքսիդիչ ռեակցիաներ են առաջացնում սթրեսին Nrf2-ի (գենի տրանսկրիպցիայի գործոն) հաշվին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ