Գլխավոր էջ Նորություններ Կոչ ենք անում Ազգային ժողովին՝ օր առաջ վերացնել դիահերձման օրենսդրական խոչընդոտը. Հակահամաճարակային...

Կոչ ենք անում Ազգային ժողովին՝ օր առաջ վերացնել դիահերձման օրենսդրական խոչընդոտը. Հակահամաճարակային Ալյանս

231
0

Հակահամաճարակային Ալյանսը գրում է.

🔴 Դարձյալ Քովիդ-19-ից մահացածների դիահերձման արգելքի մասին ⬇️

❗️Դեռ ս․թ․ մարտի 20-ին Հակահամաճարակային Ալյանսը անդրադարձել էր Քովիդ-19-ից մահացածների դիահերձման արգելքի անհիմն լինելու հարցերին (հղումը՝ մեկնաբանություններում)։ Մասնագիտական գրառման վերջում արթնության կոչ էր արվել պատկան մարմիններին՝ հանելու դիահերձման արգելքը և չխոչընդոտելու բժշկագիտության զարգացմանը, ինչպես նաև հարազատներին հնարավորություն տալու հավուր պատշաճի սգալ իրենց հարազատի կորուստը։

❗️Մեր գրառումից հետո առողջապահության նախարարության կողմից Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am-ում ս․թ․ ապրիլի 5-ին տեղադրվել է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով «առաջարկվում է հանել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձումներ չիրականացնելու պահանջը»։

❗️Ի դեպ, դեռ 2020թ․ մարտի 24-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հրապարակված «Վարակների կանխարգելում և վերահսկում՝ COVID-19 համաճարակով պայմանավորված մահացածների մարմինների հետ անվտանգ վարվելու ապահովման նպատակով» փաստաթղթով՝ Քովիդ-19-ից մահացածների դիահերձման վերաբերյալ ոչ մի արգելքի կիրառում չի առաջարկվել։
Ավելին, 2020թ․ սեպտեմբերի 4-ի ԱՀԿ առաջարկությունները թույլ են տալիս հարազատների իրենց հանգուցյալների հետ հրաժեշտը կազմակերպել հստակ կանոնների պահպանմամբ։

❗️Ո՛չ նախորդ, ո՛չ էլ նոր ԱՀԿ առաջարկությունները չեն պահանջում դիահերձման արգելք և հուղարկավորություն փակ դագաղով, ավելին՝ երկրորդ փաստաթղթում ավելի հստակ պարզաբանվել է, թե ինչպես կարելի է հավուր պատշաճի և անվտանգ կազմակերպել թաղման արարողությունը։

❗️Այդ անհիմն արգելքի պատճառով Քովիդ-19-ից մահացած բոլոր մարդկանց դիակները սկսեցին կուտակվել մեկ դիահերձարանում, ինչը հուղարկավորության համար ստեղծեց բազում անհարմարություններ և լրացուցիչ սթրեսային իրավիճակներ հարազատների համար, որոնց մասին բազմաթիվ հրապարակումներ են եղել ԶԼՄ-ներում։

⁉️ Առաջանում են մի շարք հարցեր․

1️⃣ Ի՞նչ հիմքով է սահմանվել դիահերձման արգելքը։
2️⃣ Ինչու՞ առ այսօր այն չի վերանայվել։
3️⃣ Ինչու՞ ամիսներ շարունակ հարազատներին թույլ չի տրվել հրաժեշտ տալ իրենց հանգուցյալներին։
4️⃣ Ո՞վ է պատասխան տալու բժշկագիտության զարգացումը կասեցնելու, մահվան պատճառների բացահայտմանը խոչընդոտելու համար։
5️⃣ Ո՞վ է պատասխան տալու Քովիդ-19-ից մահացած հազարավոր մարդկանց նկատմամբ բարբարոսական վերաբերմունքի համար։

‼️Մի կողմ թողնելով ԱՆ հիմնավորման մեջ տեղ գտած անգրագիտությունները (օրինակ՝ «դիակի մեջ կորոնավիրուսային հիվանդության ապրելիության ժամանակահատված» և այլն), առ այսօր դիահերձման արգելքի արդարացման համար անտրամաբանական և անհեթեթ փորձերը՝ կոչ ենք անում․

🔘 Ազգային ժողովին՝ օր առաջ վերացնել դիահերձման օրենսդրական խոչընդոտը,
🔘 Քովիդ-19-ի հետևանքների ուսումնասիրմամբ զբաղվող ԱԺ քննիչ հանձնաժողովին՝ հրավիրել ուշադրություն այս փաստերի նկատմամբ,
🔘 կառավարությանը և նախարարությանը՝ ընդունել մեկ տարուց ավելի մասնագետների ձայնին ականջալուր չլինելու պատճառով գործած սեփական սխալները, հանրային ներողություն խնդրել Քովիդ-19-ից մահացած հազարավոր մարդկանց հարազատներից,
🔘 իրավապահ մարմիններին՝ քննության առարկա դարձնել նկարագրված փաստերը և օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին։

💬 Հակահամաճարակային Ալյանս Նախաձեռնություն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ