Գլխավոր էջ Նորություններ Ախալքալաքը AstraZeneca պատվաստանյութը հետ է ուղարկել

Ախալքալաքը AstraZeneca պատվաստանյութը հետ է ուղարկել

204
0

Ախալքալաքը դեռևս մարտին ստացած AstraZeneca պատվաստանյութի 300 դեղաչափից 290-ը հետ է ուղարկել: Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնից պարզաբանել են՝ ոչ ոք չի ցանկացել պատվաստվել:

Մարտի 13-ին Վրաստանը ստացել է կորոնավիրուսի պատվաստանյութի առաջին խմբաքանակը: Առաջին փուլում երկիր ներմուծվել է բրիտանա-շվեդական AstraZeneca արտադրության 43 200 դեղաչափ: Սամցխե-Ջավախքի տարածաշրջան է հասել պատվաստանյութի 1 400 դեղաչափ, որից 300 չափաբաժին հատկացվել էր Ախալքալաքին:

Jnews-ը գրում է, որ Հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Ավետիք Տոնականյանն ասել է, որ պատվաստանյութը ստանալուց հետո, երբ Ախալցիխեի բուժքույը պատվասվելուց հետո մահացել է, ժողովրդի մեջ վախ է առաջացել, այդ պատճառով էլ ոչ ոք չի ցանկանում պատվաստվել։

«Մենք ստացել էինք 300 չափաբաժին պատվաստանյութ, հետո Ախալցիխեի 27-ամյա բուժքրոջ մահվան դեպքը գրանցվեց և ժողովուրդը սկսեց վախենալ և չպատվաստվել։ Եվ քանի որ պատվաստանյութի ժամկետը մինչև մայիս ամիսն էր, 290 դեղաչափ հետ ենք ուղարկել, իսկ 10 դեղաչափ թողել ենք հիվանդանոցին, որտեղ նույնպես դեռ չեն արել պատվաստում», –ասել է Ավետիք Տոնականյանը։

Ախալքալաքի հոսպիտալի մենեջեր Ալեքսան Թորոյանն ասել է, որ հիվանդանոցում ոչ մի աշխատող չի պատվաստվել։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ