Գլխավոր էջ Գլխավոր Ահազանգում են հղի կանայք․ ինչու՞ 156 հազար դրամները չեն կարողանում ստանալ

Ահազանգում են հղի կանայք․ ինչու՞ 156 հազար դրամները չեն կարողանում ստանալ

882
0

Medmedia.am-ին մի քանի օր առաջ դիմեցին հղի կանայք, նշելով, որ չեն կարողանում ստանալ մայրության 156 հազար դրամ նպաստը, որը տրամադրվում է հղիության 7-րդ ամսում և չաշխատող մայրերին։ Գումարը ստանալու համար հարկավոր է հիվանդանոցից ստանալ բուլետենի թերթիկը ու ներկայացնել Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժին, այնտեղ արդեն նշում են, թե ո՞ր բանկով կարող են ստանալ գումաը և 10-15 օրվա ընթացքում գումարը փոխանցվում է հղիի հաշվեհամարին։

Օրինակ՝ Էջմիածնի ԲԿ-ի ծննդատանը հղիները արդեն մեկ ամիս է սպասում են այդ թերթիկներին, որպեսզի ներկայացնեն համապատասխան մարմնին ու ստանան գումարները․

« Ինձ ասում են՝ չկան այդ թղթերը, չենք ստացել դեռևս, մենք ևս կցանկանանք իմանալ ինչումն է խնդիրը։ Շատ հղիներ մեկ ամսից ավելի է ինչ չեն կարողանում սոցապին ներկայացնել բուլետենի թղթերը։ Հետաքրքիր է հղի կինը որքա՞ն պետք է սպասի, որ մինչև ծննդաբերությունը կարողանա այդ գումարից օգտվի ու որոշ ծախսեր հոգա»,-մեզ հետ զրույցում ասաց պացիենտներից մեկը, ով հղիության 7-րդ ամսում է արդեն ու թուղթը իրեն էլ չի ասել։

Medmedia.am-ը դիմեց Առողջապահության նախարարություն խնդրի մանրամասներին ծանոթանալու համար, մեզ տեղեկացրին, որ այդ հարցով զբաղվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Դիմեցինք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։ Մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը նշեց, որ խնդիրը տեխնիկական է ու պետք է որ այն արդեն շտկված լինի։

«Այս պահին թերթիկների հետ կապված խնդիր չունենք։ Եղել է տեխնիկական խնդիր, դրանց մատակարարման հետ (դեռ դեկտեմբեր-հունվար ամիսներին ճանապարհների հետ կապված խնդրի պատճառով ուշացում է եղել), բայց հիմա բնականոն մատակարարվում է»,-մեզ հետ զրույցում ասաց Զառա Մանուչարյանը և հավելեց, որ թերթիկների ուշացումները օրերի հարց է․

«Ուրբաթ օրը ևս մեծ խմբաքանակ մեզ մոտից դուրս է եկել»,-սահմանափակեց մեր զրուցակիցը։

Սյուզի Ասատրյան

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ