Գլխավոր էջ Նորություններ Ի՞նչ հիվանդություններ կարելի է կասկածել հոտով

Ի՞նչ հիվանդություններ կարելի է կասկածել հոտով

335
0

Մաշկի ծածկույթի հոտը կարող է ցույց տալ մի քանի հիվանդություններ, պնդում է թերապեւտ Նատալյա Լազուրենկոն (Ռուսաստան):

Նրա խոսքով՝ մաշկի յուրահատուկ թթու հոտը կարող է ցույց տալ նյութափոխանակության խանգարումը, որը կապված է կետո մթերքների տոքսիկ նյութերի ավելցուկի հետ: Մասնագետը «Զվեզդա»-ի հետ զրույցում նշել է, որ նման հոտ կարող է հայտնվել, երբ մարդն ինչ-որ պատճառով գործածում է մեծ քանակությամբ սպիտակուցային կերակուր կամ ճարպի մեծ պարունակությամբ:

Թթվաքաղցրավուն հոտը կարող է ահազանգել շաքարային դիաբետի զարգացման մասին: Մասնագետի խոսքով՝ այսպիսի հոտը կապված է ածխաջրային փոխանակության առաջացրած քայքայման պրոցեսի հետ:

Մասնագետը խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել ոչ միայն հոտի վրա, այլեւ մաշկի վիճակի: Ցանավորումը կամ մաշկի պատկերի փոփոխությունը կարող են լինել ներքին օրգանների հիվանդությունների նախանշան:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ