Գլխավոր էջ Նորություններ Չիլիի առողջապահության համակարգը մոտ է կոլապսի COVID-19-ի պատճառով

Չիլիի առողջապահության համակարգը մոտ է կոլապսի COVID-19-ի պատճառով

155
0

Չիլիի առողջապահության համակարգն աշխատում Է հնարավորությունների վերջին սահմանում կորոնավիրուսով վարակման դեպքերի աճող թվի պատճառով: Ապրիլի 5-ին այդ մասին հայտարարել Է երկրի նախագահ Սեբաստիան Պինիերան։

«Չիլիին ուժգին հարվածեց (կորոնավիրուսի) այդ կրկնական բռնկումը: Մեր առողջապահության համակարգը հնարավորությունների վերջին սահմանին Է, բայց հիվանդները շարունակում են ստանալ անհրաժեշտ օգնությունը»,- ասել Է նա մամուլի ասուլիսի ընթացքում, որը նվիրված Էր գրիպի դեմ պատվաստման արշավի մեկնարկին: Հեռարձակումը կատարվել Է Չիլիի կառավարության Twitter-ում:

Պինիերան խոստովանել Է, որ կառավարությունը «սխալներ Է թույլ տվել» համավարակի դեմ պայքարում, բայց հայտարարել Է, որ իշխանությունները «երբեք չեն թերագնահատել» կորոնավիրուսի «սպառնալիքը»:

Ինչպես հայտարարել Է Չիլիի առողջապահության նախարարությունը, ներկայումս երկրի ինտենսիվ թերապիայի բաժանմունքներն զբաղված են 96 տոկոսով: Վերջին օրը հանրապետությունում հայտնաբերվել Է կորոնավիրուսով ախտահարման 5 807 դեպք հիվանդացածների ընդհանուր թիվը հասել Է 1 032 612-ի:

Մահացու վախճանների թիվը հասել Է 23 677-ի, դրանցից 33-ը հաստատվել Է վերջին 24 ժամում: Չիլիում վերջին շաբաթներին դիտվում Է կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի աճ: Մարտի 25-ին իշխանությունները հայտարարել են ամբողջ մայրաքաղաքային օկրուգի տարածքում խիստ կարանտին սահմանելու մասին: Կառավարությունը նաեւ որոշել Է ապրլի 5-ից փակելու սահմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ