Գլխավոր էջ Նորություններ Ո՞ր գործոններն են ազդում ալկոհոլի դյուրատարության վրա

Ո՞ր գործոններն են ազդում ալկոհոլի դյուրատարության վրա

184
0

Հարբեցողության աստիճանը կախված է ոչ միայն օգտագործվող ալկոհոլային խմիչքների քանակից, այլեւ նրա օրգանիզմի առանձնահատկություններից: Օրինակ՝ նրանք, ովքեր շատ միրգ են ուտում, հատուկ ֆերմենտների բարձր ակտիվության պատճառով ավելի արագ են քայքայում էթիլային ալկոհոլը, պարզել են Կալգարիի (Կանադա) համալսարանի հետազոտողները:

«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ էթանոլի նկատմամբ առավել դիմացկուններից են չղջիկները, պրիմատները եւ պարկավորների որոշ տեսակները: Սակայն միջատակերների մոտ ալկոհոլային դեհիդրոգենեզան այդքան էլ ակտիվ չէ:

Գիտնականները պարզել են նաեւ, որ ADH7 գենի մուտացիաները մարդու մոտ 40 անգամ բարձրացնում են ալկոհոլային դեհիդրոգենեզայի արդյունավետությունը ֆերմենտի նախնական ձեւի համեմատ: Նույնն է նաեւ պրիմատների մեծ մասի դեպքում, որոնց համար էթանոլը լրացուցիչ կալորիաների աղբյուր է:

Հետաքրքիր է, որ ոգելից խմիչքների քայքայման «չեմպիոնը» բոլորովին էլ տղամարդ չէ, այլ տուպայան՝ մկնիկի նման կաթնասունը: Նա սիրում է բերտամի արմավենու նեկտարը, որում 3.8 տոկոս էթիլային սպիրտ է պարունակվում:

Գերմանացի գիտնականների հաշվարկների համաձայն՝ տուպայան օրական այնքան ալկոհոլ է խմում, որքան պարունակվում է երեք լիտր գարեջրի մեջ, իսկ նրա արյան մեջ ալկոհոլի կայուն մակարդակը 1.4 գրամ է կազմում մեկ կիլոգրամ մարմնի համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ