Գլխավոր էջ Նորություններ Ինչպե՞ս է շաքարն անդրադառնում երեխաների գլխուղեղի վրա

Ինչպե՞ս է շաքարն անդրադառնում երեխաների գլխուղեղի վրա

257
0

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ շաքարը բացասաբար է անդրադառնում երեխաների հիշողության վրա։ Մասնագետների գիտափորձերի արդյունքների մասին գրել է Science Daily պորտալը։

Գիտափորձի շրջանակներում գիտնականները լաբորատոր մկներին բաժանել են երկու խմբի, որոնցից մեկին կանոնավոր քաղցր ըմպելիքներ են տվել։ Հետազոտության ընթացքում հայտնաբերվել են հիպոկամպի՝ գլխուղեղի՝ հիշողության համար պատասխանատու հատվածի գործառույթների խանգարումներ։

Նման խանգարումների պատճառ է հանդիսացել աղիներում Parabacteroides բակտերիաների թվի ավելացումը։ Շաքար չօգտագործած մկների օրգանիզմ դրանք փոխպատվաստելուց հետո գիտնականները նկատել են, որ նրանց հիշողությունը ևս վատթարացել է։

Գիտնականները վստահ են, որ գիտական այս աշխատանքի արդյունքները նույնը կլինեն նաև մարդկանց դեպքում։ Հետագայում նրանք մտադիր են շարունակել հետազոտությունները, որպեսզի ավելի լավ հասկանան, թե ինչպես են ազդանշանները փոխանցվում աղիներից գլխուղեղին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ