Գլխավոր էջ Նորություններ Արգենտինայի նախագահի կորոնավիրուսի թեստը դրական է եղել՝ հունվարին պատվաստումից հետո

Արգենտինայի նախագահի կորոնավիրուսի թեստը դրական է եղել՝ հունվարին պատվաստումից հետո

273
0

Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը Covid-19-ի դեմ պատվաստվեց՝ որպես օրինակ արգենտինացիների համար: Ֆերնանդեսը պատվաստվել էր Sputnik V-ով հունվարին։

Ալբերտո Ֆերնանդեսը ուրբաթ երեկոյան՝ իր ծննդյան օրը, թվիթերում հայտնեց, որ  ջերմությունն ու թույլ գլխացավը իրեն ստիպել են հետազոտության ենթարկվել, կորոնավիրուսի թեստ հանձնել ու պատասխանը դրական է եղել։ Այս մասին գրում է aljazeera-ն։

«Ես արդեն մեկուսացված եմ՝ համապատասխան ընթացիկ արձանագրությանը և հետևելով իմ անձնական բժշկի ցուցումներին», — ասել է նա, հավելելով, որ կապվել է այն մարդկանց հետ, ում հանդիպել է վերջին 48 ժամվա ընթացքում։

Նշվում է, որ 62-ամյա առաջնորդի առողջությունը մնում է «կայուն, ասիմպտոմատիկ, պարամետրերով նորմալ սահմաններում»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ