Գլխավոր էջ Նորություններ Առողջապահության նախարարությունն արդեն ուշացել է կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու հարցում. Նունե Ներսիսյան

Առողջապահության նախարարությունն արդեն ուշացել է կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու հարցում. Նունե Ներսիսյան

1752
0

Առողջապահության նախարարությունն արդեն ուշացել է կորոնավիրուսի Հայաստան ներթափանցելը կանխելու հարցում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց  «Պարացելսուս» ՀԿ-ի նախագահ Նունե Ավանեսյանը՝  անդրադառնալով կորոնավիրուսի տարածման հավանականությանը։

«Սահմաններում հսկողությունը պետք է ավելի ուժեղացնել, ճիշտ է՝ հայտարարում են, որ ինչ-որ հսկողություն է սահմանված, բայց չգիտեմ՝ ինչ մեթոդներով ու ինչպես են վիրուսը կանխարգելում, եթե միայն ջերմություն են չափում, դա բավական չի։ Թե ինչ է նախատեսում մեր նախարարը՝ չեմ կարող ասել»,- ասաց նա։

Ավանեսյանի խոսքով՝ նման գործելաոճը նպաստում է նրան, որ Հայաստանում կորոնավիրուս հայտնվելու դեպքում դրա տարածումը կանխելը դժվար կլինի։ Նա նաև նշեց, որ Վրաստանում երկու իրանցի վարակված է կորոնավիրուսով․ «Եթե Հայաստանում կանխարգելիչ միջոցներ են ձեռնարկվում, ապա ինչպե՞ս է իրանցին Վրաստան հասնում կորոնավիրուսով»։

Մասնագետը մտահոգություն հայտնեց, որ շուտով կսկսվի իրանցիների Նոր տարին, և Հայաստան Իրանից մարդկանց ներհոսքը շատ կլինի։ Ըստ նրա՝ պատկան մարմինները համապատասխան քայլեր չեն իրականացվում այս ուղղությամբ։

«Ինչպե՞ս են կանխելու, ինչ է լինելու այդ հարցը, եթե մեր փոքր երկիրը առողջապահության նախարար չունի։ Մեր նախարարը միայն քարոզում է, որ պետք է պարզապես գրիպի դեմ պատվաստանյութով պատվաստվել, եթե ամեն ինչ այդքան հեշտ լիներ, ապա ամբողջ աշխարհն այս վիճակում չէր լինի»։

Նունե Ավանեսյանը չի բացառում, որ Հայաստանում էլ մահացության դեպքեր գրանցվեն։ «Նույնիսկ ուսուցողական աշխատանքներ չեն իրականացվում։ Չինաստանի նման զարգացած երկիրը չկարողացավ ապահովվել, Հայաստանն ինչո՞վ է ապահովվելու»,- ասաց նա և հավելեց, որ Առողջապահության նախարարությունը պետք է լուրջ աշխատանքներ տանի ուսումնական հաստատություններում, հեռուստատեսությամբ հայտարարություններ անելով և այլն։

Նա նաև տեղեկացրեց, որ իրեն հուզող հարցերի վերաբերյալ նախարարություն հարցում է ուղարկել։

Նյութի աղբյուր` tert.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ