Գլխավոր էջ Նորություններ Արդյո՞ք իշխանության ներկայացուցիչներն ու Փաշինյանի հարազատները պատվաստվե՞լ են. նախարարը մեկնաբանում է

Արդյո՞ք իշխանության ներկայացուցիչներն ու Փաշինյանի հարազատները պատվաստվե՞լ են. նախարարը մեկնաբանում է

444
0

Վերջին երկու-երեք շաբաթվա ընթացքում մենք ՌԴ մեր գործընկերների, Հոլանդիայի մեր գործընկերների հետ իրականացնում ենք զոհված զինծառայողների բարդ նմունշների փորձաքննությունը, այս մասին կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Մեկ օրինակ բերեմ՝ մի նմուշը յոթերորդ անգամից որոշակի մշակման գործընթացներ անցնելուց հետո հնարավոր եղավ նույնականացնել, այսինքն՝ գործընթացը շարունակվում է», — ասաց նա։

Թե քանի ընտանիք է այս պահին սպասում այս գործընթացին, նախարարը հրաժարվեց թիվ հրապարակել։

Անդրադառնալով պատվաստանյութերի շուրջ պտտվող թեմաներին՝ նախարարը ասաց, որ նախարարությունն ուշադրությամբ հետևում է բոլոր այն զարգացումներին, որոնք տեղի են ունենում «AstraZeneca» պատվաստանյութի հետ կապված։

Նրա խոսքով՝ ուրբաթ օրը ժողով կհրավիրեն, կքննարկվի Գերմանիայում իրականացված փոփոխությունը ցուցումների մեջ, որտեղ նշվում է, որ տարիքային շեմը բարձրացվել է։

«Ըստ այդմ, մենք էլ մեր գործողութունները կկառուցենք», — ասաց նա։

Նախարարի խոսքով՝ պաշտոնատար այն անձինք, ովքեր կցանկանան հրապարակել իրենց պատվաստման ընթացքը, ինֆորմացիան, կհրապարակվի։

«Բայց դուք գիտեք, որ բժշկական գաղտնիքն այլ անձանց կողմից չի կարելի հրապարակել», — ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե պատվաստվել են արդյոք իշխանության ներկայացուցիչները, նաև՝ Նիկոլ Փաշինյանի հարազատները։

Ավանեսյանն ասաց, որ երկուշաբթի օրվանից արդեն կկարողանան ապահովել, որ պատվաստանյութերը տեղում լինեն։

Հարցին՝ ինքն իր հարազատներին խորհուրդ կտա՞ պատվաստվել «AstraZeneca»-ով, նախարարն ասաց, թե բոլորին է խորհուրդ տալիս պատվաստվել։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ