Գլխավոր էջ Նորություններ Կարո՞ղ է արդյոք դիմակն ազդել մեր ձայնի և խոսքի վրա

Կարո՞ղ է արդյոք դիմակն ազդել մեր ձայնի և խոսքի վրա

179
0

Ինչպե՞ս է դիմակ կրելը ազդում մեր ձայնի վրա, եւ ի՞նչ անել, որպեսզի շրջապատողները մեզ ավելի լավ հասկանան: Նոր հետազոտության հեղինակները փորձել են գտնել այս հարցի պատասխանը:

Medportal.ru-ի փոխանցմամբ՝ գիտնականները 16 կամավորների խնդրել են դիմակով եւ առանց դրա կարդալ տեքստի մի հատված, որը պարունակում է անգլերեն խոսքի բոլոր հնչյունները: Փորձի ժամանակ օգտագործվել են վիրաբուժական դիմակներ եւ # 95 շնչառական միջոցներ: Արդյունքները գնահատելու համար գիտնականներն օգտագործել են ակուստիկ վերլուծության մեթոդը, որի օգնությամբ կարելի է վերլուծել ձայնի ընկալումը ու տարբեր հնչյունների արտաբերումը:

Պարզվել է, որ դիմակները հիմնականում «խլացնում» են 1000 կՀց-ից բարձր հաճախականությամբ հնչյունները, որոնք սովորաբար կապված է բաղաձայնների, ոչ թե ձայնավորների արտաբերման հետ: Հետեւաբար իմաստ չունի ձայնը բարձրացնել, որպեսզի ձեզ լավ լսեն:

«Դա կապված է այն բանի հետ, որ մենք օգտագործում ենք ձայնը ձայնավոր հնչյունների արտաբերման համար, ինչպիսիք են «a»-ն կամ «e»-ն (անգլերեն), բայց դրանք վերարտադրվում են օդի թրթռումների, եւ ոչ թե ձայնալարերի կողմից, որոնք պատասխանատու են խուլ բաղաձայնների համար, ինչպիսիք են «p», «t», «k», «c», «sh» հնչյունները: Կարծես, թե հենց այս հնչյուններն են խլանում դիմակի պատճառով»,- ասում են հետազոտության հեղինակները:

Գիտնականները պարզել են նաեւ, որ եռաշերտ վիրաբուժական դիմակներն ավելի քիչ են ազդում ձայնի հնչողության վրա, համեմատած No 95 ռեսպիրատորների հետ: Հետազոտության մեջ չեն գնահատվել գործվածքից դիմակները, սակայն հետազոտության հեղինակները ենթադրել են, որ դրանք կարող են էլ ավելի բարդացնել շփումը:

Որպեսզի ձեզ ավելի լավ հասկանան, եթե դիմակով եք, մասնագետները խորհուրդ են տալիս փորձել խոսել ավելի հստակ եւ դանդաղ, առանց խոսակցության դադարներն անտեսելու: Սա հատկապես կարեւոր է բժիշկների եւ առողջապահության ոլորտի աշխատակիցների համար, ովքեր շփվում են պացիենտների հետ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ