Գլխավոր էջ Նորություններ Զինծառայողների ծնողները կոչ են անելու, որ բանակում իրենց երեխաներին «AstraZeneca»-ով չպատվաստեն. Նունե...

Զինծառայողների ծնողները կոչ են անելու, որ բանակում իրենց երեխաներին «AstraZeneca»-ով չպատվաստեն. Նունե Ներսիսյան

368
0

Եվրոպական մի շարք առաջատար երկրներ հրաժարվել են  կորոնավիրուսի դեմ  «AstraZeneca» պատվաստանյութից, քանի որ փաստեր կան, որ դրա պատճառով առաջանում են թրոմբեր, թրոմբոզներ, որոնցից պացիենտը կարող է մահանել: Ասուլիսում ասաց «Պարացելսուս» ՀԿ-ի հիմնադիր-նախագահ Նունե Ներսիսյանը:

Նա հայտնեց, որ առավոտյան համացանցում գրառում էր տեսել, ըստ որի ապրիլի 2-ին ՀՀ կառավարության շենքի դիմաց ստորագրահավաք է լինելու, զինծառայղների ծնողները կոչ են անելու բանակում իրենց երեխաներին «AstraZeneca» պատվաստանյութով չպատվաստել:

«Երևի այս կառավարության համար քիչ էր, որ 5000-ից ավելի զոհեր ունեցանք,  16 հազար վիրավոր ունենք,  հիմա էլ անցել են առողջ զինվորներին «AstraZeneca» պատվաստանյութով  հաշմանդամ դարձնելուն: Աստված անի՝ կեղծ էջ լինի»,- ասաց Ն. Ներսիսիյանը:

Նա նշեց, որ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր՝ պատվաստվել է «Սպուտնիկ V»-ով, գրառում է տեսել, որ առողջապահության այսօրվա նախարարի մայրը նույնպես պատվաստվել է «Սպուտնիկ V»-ով. «Հետաքրքիր է՝ երևի իրենց համարում են հայ ազգի էլիտա, իրենք պետք է պատվաստվեն ճիշտ պատվաստանյութով, մնացածի վրա փորձարկումներ անեն «AstraZeneca» -ով»:

«Շատ լավ հասկանում ենք, որ այս «Կովիդը» մեր երկրի կառավարության համար շատ լավ շանս է և ազգաբնակչությանը վերացնել, նաև իրենց համար բիզնես  են սարքել:  Հայտարարում են՝ 147 պացիենտ սպասում է իր հոսպիտալացմանը, Համալիրից՝ հիվանդանոցային մահաճակալներով լուսանկաներ են տարածում: Մտածված վախ են տարածում մարդկանց շրջանում, որպեսզի գնան ու պատվաստվեն», ասաց Ն. Ներսիսիյան:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ