Գլխավոր էջ Նորություններ Արյուն կղանքի մեջ․ երբ է դա քաղցկեղի նշան

Արյուն կղանքի մեջ․ երբ է դա քաղցկեղի նշան

2819
0

Կղանքի մեջ արյունը չի կարելի նորմալ վիճակ համարել, բայց դրա հետևում կարող են թաքնված լինել ինչպես ոչ վտանգավոր խանգարումներ, այնպես էլ լուրջ հիվանդություններ, օրինակ՝ հաստ աղու քաղցկեղ։ Կղանքում արյան առկայության դեպքում անպայման պետք է բժշկի դիմել։

Այս խնդիրը հաճախ հայտնաբերվում է զուգարանի թղթի վրա մուգ կամ բաց կարմիր արյան բծերի շնորհիվ։ Այդպիսի բան կյանքում գոնե մեկ անգամ պատահում է մարդկանց ճնշող մեծամասնության մոտ։ Հետանցքը շատ զգայուն մաշկ ունի, որը կարող է հեշտությամբ վնասվել․ ճաքեր կարող են առաջանալ անգամ հենց նույն զուգարանի թղթի հետ շփման պատճառով։

Բացի այդ, կղանքի մեջ արյան շատ դեպքեր կապված են թութքի հետ։ Կղանքի մեջ արյան պատճառով բժշկի դիմած մարդկանց ճնշող մեծամասնությունը ունենում է թութք կամ հետանցքի ճաքեր։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում` oncology.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ