Գլխավոր էջ Նորություններ Սքրինշոթում նշված հեռախոսահամարը չի պատկանում մեր համակարգին. ԱՆ-ն պարզաբանում է

Սքրինշոթում նշված հեռախոսահամարը չի պատկանում մեր համակարգին. ԱՆ-ն պարզաբանում է

193
0

‼ Պարզաբանում

Ի պատասխան ֆեյսբուքյան օգտատեր Վահան Հովհաննիսյանի գրառմանը, թե առողջապահության նախարարությունը սխալ «հասցեով» քովիդ դրական թեստերի պատասխան է տրամադրել օգտատիրոջը, ինչն էլ դառնում է վարակի թվերի ձևափոխման պատճառ, պաշտոնապես տեղեկացնում ենք`
Ձեր սքրինշոթում նշված հեռախոսահամարը չի պատկանում մեր համակարգին: Մեր կողմից ուղարկված հաղորդագրություններում, որպես հաղորդագրության ուղարկող նշվում է` ՀՀ ԱՆ-ն։ Այս պարագայում, համաձայն սքրինշոթի, նշված է այլ հեռախոսահամար:

Գուցե ինչ-որ մեկը կատակել է. նաև խորհուրդ ենք տալիս առանց հիմքերի չզրպարտել պետական գերատեսչությանը։

Հարգելի՛ Վահան, տեղեկացնենք նաև, որ քովիդ դրական թեստի պատասխանի առկայության դեպքում հաղորդագրությունն ուղարկվում է ավտոմատ կերպով` Արմեդ համակարգից՝ նմուշառման ժամանակ տրամադրված հեռախոսահամարին։
‼ ‼ ‼

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ