Գլխավոր էջ Նորություններ Վրաստանի քաղաքացիներն այսօրվանից կպատվաստվեն նաև Pfizer պատվաստանյութով

Վրաստանի քաղաքացիներն այսօրվանից կպատվաստվեն նաև Pfizer պատվաստանյութով

219
0

Վրաստանում այսօրվանից՝ մարտի 30-ից քաղաքացիները կարող են պատվաստվել նաև Pfizer պատվաստանյութով:

Պատվաստումները կընթանան վեց կլինիկաներում, հայտնում է Ալիք Մեդիան։

Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան նշել է, որ այս պահի դրությամբ Astrazeneca -ի պատվաստանյութով պատվաստվում են 20 կլինիկաներում: Հարկ եղած դեպքում` կլինիկաների թիվը կավելանա:

Մարտի 25-ից քաղաքացիները հնարավորություն ունեն ընտրություն կատարել երկու պատվաստանյութի միջև: Մեկ օրվա ընթացքում Pfizer –ով պատվաստվելու համար 6000-ից ավելի մարդ է գրանցվել:

Այս պահի դրությամբ պատվաստվելու համար գրանցվում են ռիսկային երկու խմբեր՝ բուժաշխատողներն ու 65-ն անց տարիքի քաղաքացիները:

Հիշեցնենք`95 տոկոսանոց արդյունավետություն գրանցած Pfizer պատվաստանյութի 29 500 չափաբաժին Վրաստանը ստացել է մարտի 23-ին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ