Գլխավոր էջ Նորություններ ԱՄՆ֊ում «կովիդ անձնագրեր» են մշակում

ԱՄՆ֊ում «կովիդ անձնագրեր» են մշակում

361
0

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը եւ մասնավոր ամերիկյան ընկերությունները կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների հետ կապված «կովիդ անձնագրեր» են մշակում։ Այս մասին գրում է  Washington Post պարբերականը։ Այս փաստաթղթի մշակման հիմնական աշխատանքներն իրականացնում են ԱՄՆ սոցիալական ծառայություններն ու Առողջապահության նախարարությունը։

«Կովիդ անձնագրերը» կլինեն անվճար եւ հասանելի սմարթֆոնների հավելվածների միջոցով։ Մարդիկ, ովքեր չեն կարողանա օգտվել էլեկտրոնային տարբերակից, ստիպված կլինեն այն տպելու եւ օգտագործելու թղթային տարբերակով։ Փաստաթղթի մշակողների համար ի հայտ են եկել մի շարք խնդիրներ։ Դրանք կապված են նաեւ քաղաքացիների անձնական տվյալների գաղտնիության եւ անձեռնմխելիության ապահովման հետ։ Իշխանությունները մտադիր են ստեղծել այնպիսի համակարգեր, որոնց կոտրելը դժվար կլինի, իսկ անձնագրերն էլ կեղծելը հնարավոր չի լինի։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ