Գլխավոր էջ Նորություններ Ինչի՞ միջոցով է կորոնավիրուսը փոխանցվել մարդուն

Ինչի՞ միջոցով է կորոնավիրուսը փոխանցվել մարդուն

200
0

Չինացի գիտնականներն ու Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետները, հետևելով Չինաստանում համատեղ գիտական գործունեության արդյունքներին, եկել են այն եզրակացության, որ կորոնավիրուսի նոր տեսակը կարող է չղջիկներից մարդուն փոխանցվել անհայտ միջանկյալ կենդանու միջոցով, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով գիտնականների հաշվետվությանը։

Նշվում է, որ փորձագետները հրաժարվել են այն վարկածից, թե COVID-19-ի պատճառը նոր տեսակի վիրուսի՝ լաբորատորիայից արտահոսքն է։ Ուստի նրանք մտադիր են շարունակել վարակի ծագման հետազոտությունները:

Ըստ աղբյուրի, գիտնականների համապատասխան զեկույցի հրապարակումը բազմիցս հետաձգվել է, ինչը հանգեցնում է այն մտքին, թե դա արվել է Չինաստանին պաշտպանելու և նրան համաճարակի պատճառ չհամարելու համար:

Գործակալությունը փաստաթղթի գրեթե վերջնական տարբերակը ստացել է այսօր՝ մարտի 29-ին։

Այսպիսով,փորձագետները թվարկել են կորոնավիրուսի փոխանցման չորս հիմնական վարկածները: Դրանցից մեկն այն է, որ կորոնավիրուսի չղջիկներից մարդուն փոխանցվել է միջանկյալ կենդանու միջոցով, որը, սակայն, դեռևս չի հաստատվել։ Ենթադրվում է, որ դրանք կարող են լինել մողեսներ, կատուներ կամ ջրաքիսներ: Միևնույն ժամանակ, փորձագետները վիրուսի՝ չղջիկներից մարդուն փոխանցման տարբերակը համարում են անհավանական։ Բացի այդ, փորձագետները նշել են, որ չղջիկները կարող էին կորոնավիրուսը թողած լինել սառեցված մթերքների վրա:

Ավելի վաղ «Bloomberg»-ը հայտնել էր, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետները Չինաստանում կենդանիների առևտուրը համարել էր որպես նոր տեսակի կորոնավիրուսի առաջացման հավանական պատճառ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ