Գլխավոր էջ Գլխավոր Սեքսի 7 փուլերը. ի՞նչ պետք է իմանալ

Սեքսի 7 փուլերը. ի՞նչ պետք է իմանալ

3006
0

Մեզնից շատերը սովոր չեն խոսել սեքսի մասին: Այս թեման համարվում է խիստ անձնական, իսկ սեքսի մասին խոսելը համարվում է ամոթ, ուստի այս  թեման տաբու է:  Բայց գիտական տեսանկյունից սեքսը  ֆիզիոլոգիական և էմոցիոնալ փոփոխությունների ամբողջություն է, որոնք ավարտվում են օրգազմով:  Սեքսուալ ռեակցիաների մասին իմանալը կօգնի առավել հաճախ  ստանալ հաճույք և լավացնել հարաբերությունները զուգընկերոջ հետ:

Փուլ 1. հետաքրքրություն

Այս փուլը կարելի է համարել որպես հիմնական փուլ: Յուրաքանչյուր անձ  ունի  իր սեռական նախասիրությունները, որոնք սերտորեն կապված են իր հոգևոր հավատալիքներից, ենթագիտակցական արգելակներից  և ներքին սահմանափակումներից:

Շատ հաճախ մեր նախասիրությունների վրա ազդում են հոգևոր արգելքները և հասարակության կողմից ընդունված կրոնական և անգամ դատական նորմերը: Ոչ քիչ ազդեցություն են  թողնում նաև այն անհատական նորմերը, որոնք ստեղծվում են դաստիարակության ընթացքում: Օրինակ, եթե ընտանիքում ակտիվորեն քննադատում են ձեռնաշարժությունը (մաստուրբացիա) կամ պոռնո դիտելը, ապա դա կարող է երեխայի մոտ արթնացնել կամ հետաքրքրություն, կամ էլ՝ հակառակը: Դրա հետևանքով կարող են զարգանալ սեքսուալ խնդիրներ:

Կարևոր է գիտակցել ներքին արգելքները: Բայց էլ ավելի կարևոր է հասկանալ, որ ոչ մի նորմ չի կարող կարգավորել սեռական ցանկությունը, եթե խոսքը չի վերաբերում պլատոնական սիրո մասին: Պետք չէ համեմատել սեփական սեռական նախասիրությունները ուրիշինի հետ, քանի որ բոլորը տարբերվում են միմյանցից: Եթե մեկի համար մի բան կարող է վայրի թվալ, ապա մյուսի համար գուցե դա համարվի ամենավառ ֆանտազիաներից մեկը:

Մտածեք, թե ինչ ներքին արգելքներ են խանգարում զուգընկերոջ հետ  ներդաշնակ սեռական հարաբերություններ կառուցելուն: Ներքին կոնֆլիկտը կարող է առաջանալ ոչ միայն այն դեպքում, երբ ինչ-որ բան եք ցանկանում, սակայն թույլ չեք տալիս դա ձեզ: Այն հայտնվում է նաև այն դեպքում, երբ դուք անում եք ինչ-որ բան, որպեսզի ուրախացնեք ձեր զուգընկերոջը կամ որովհետև «բոլորն են դա անում»: Եթե դրանից հետո դուք անհարմարություն եք զգում, ապա հետևեք ձեր ներքին ձայնին և փորձեք հասկանալ, թե որտեղից են հայտնվել ներքին արգելակները:

2-րդ փուլ. ցանկություն

Սեռական ցանկությունը հոգեբանական պատրաստվածությունն է և ֆիզիոլոգիական պատասխանը գրգռիչին: Դրանք անքակտելիորեն  կապված են միմյանց հետ: Շատ կարևոր է, որ դուք տրամադրված լինեք սեքսին և սեռական ցանկություն զգաք: Հաճախ օրգազմի հետ խնդիրներ առաջանում են հենց այն պատճառով, որ այս պայմանները չեն ապահովվում: Ցանկությունը կարող է կորչել տարբեր պատճառներով:

  • Ֆիզիոլոգիական. հոգնածություն, հորմոնային խնդիրներ, հիվանդություններ: Նման խնդիրները լուծվում են մի շարք հետազոտությունների և բուժումների միջոցով:
  • Հոգեբանական. զուգընկերոջ հետ հարաբերություններում խնդիրները, սթրեսները, ներքին կոնֆլիկտները և անգամ ձանձրույթը: Այս դեպքում կարելի է գրանցվել հոգեբան-սեքսոլոգի մոտ կամ էլ փորձել  հետաքրքրացնել  սեռական կյանքը:

3-րդ փուլ. գրգռում

Գրգռումն ընդունված է համարել ֆիզիոլոգիական փուլ, բայց այն սերտ կապված է սեռական ցանկության հետ: Գրգռումը կատարվում է ֆիզիկական և հոգեբանական խթանների  միջոցով (օրինակ, երբ մտածում են սեքսի կամ էլ սեքսուալ զուգընկերոջ մասին):

Սակայն, եթե մարդը չի կարողանում  հանգստանալ, ապա հնարավոր է` առաջանան խնդիրներ: Դրանք հաղթահարելն ավելի հեշտ կլինի, եթե զուգընկերը իմանա մյուսի նախասիրությունները և գաղտնի  ցանկությունները: Դրա համար պետք է սովորել զրուցել մեկը մյուսի հետ այդ թեմայով:

Շատ մարդկանց համար դա այդքան էլ հեշտ չէ, բայց նման ազնվությունը վստահելի հարաբերությունների մասին է խոսում:

4-րդ փուլ. պլատո

Սա սեքսուլա ակտիվության գագաթնակետն է: Հենց այս փուլից  է կախված օրգազմը: Կարևոր է, որ ճանաչեք և հասկանաք ձեր մարմինը: Ի՞նչ է առավել շատ հաճույք պարգևում: Բայց միայն սա բավարար չէ, պետք է նաև  զուգընկերոջը հաճույք պարգևելու ցանկություն: Հետևեք և սովորեք զգալ միմյանց:

5-րդ փուլ. օրգազմ

Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ այս փուլում:

Գերհսկողություն. ամեն ինչ հսկելու սովորությունը խոսում է բարձր լարվածության մասին: Հաճախ մեր մտքերը, վախերը և անհանգստությունները խանգարում են վայելել սեռական պրոցեսը և հաճույք ստանալ:

Խնդիրներ փոխհարաբերությունների մեջ.  պետք է իմանալ, թե ինչը կարող է վատ ազդել զուգընկերոջ տրամադրության վրա, և խուսափել դրանից: Իսկ ավելի լավ է, լուծել ողջ խնդիրները փոխհարաբերությունների մեջ մինչ սեքսով զբաղվելը:

Փոխհարգանք. եթե զուգընկերը առավել շատ մտածում է սեփական հաճույքի մասին կամ այնքան է տարված իր զգացումներով, որ մոռացել է ձեր մասին, պետք է հարց տալ` հասկանու՞մ է նա, որ դու էլ պետք է հաճույք ստանա: Հաճախ կանայք հրաժարվում են հաճույք ստանալուց, այսինքն օրգազմից, և համարում են, որ զուգընկերոջ հաճույքն ավելի կարևոր է: Սակայն, պետք  է հիշել, որ սեփական հաճույքը ոչ պակաս կարևոր է զուգընկերոջինից:

Գիտելիքներ և կարողություններ.  հաճախ կանայք չեն կարողանում հասնել օրգազմի պարզապես այն պատճառով, որ իր զուգընկերը  չգիտի նրա նախասիրությունները:  Նա չի հասկանում, թե ինչ է հատկապես հաճույք պատճառում զուգընկերոջը: Եթե տղամարդը գիտի, թե ինչ է ցանկանում կինը, ապա արդյունքն էլ դրական կլինի: Դուք կարող եք չսպասել հարցերին և պարզապես պատմել զուգընկերոջը, թե ինչն է ձեզ դուր գալիս:

6-րդ փուլ. ավարտի փուլ

Այս փուլում մարմինը վերադառնում է նախկին վիճակին, և ցանկացած ազդակ չի կարող նորից գրգռել: Միֆ կա, որ տղամարդկանց մոտ սեքսուալ կարողություններն առավել են զարգացած, քան կանանց մոտ: Բայց հենց կանայք առավել մեծ պոտենցիալ ունեն: Նրանք կարող են շատ օրգազմներ ստանալ մեկ սեռական հարաբերության ընթացքում, իսկ տղամարդկանց մոտ այս կարողությունը չկա, և օրգանիզմը վերականգնվելու կարիք ունի:

Այս փուլը կարող է տևել մեկ րոպեից մինչև մի քանի ժամ` կապված տարիքից, հոգեբանական վիճակից: Շատ կանայք բողոքում են, որ իրենց զուգընկերները հազվադեպ են ցանկանում սեքսով զբաղվել  և միանգամից կասկածում են դավաճանության մեջ: Պետք չէ անհիմն եզրակացություններ անել, դա կարող է կապված լինել  ֆիզիոլոգիական մի շարք առանձնահատկություններով:

7-րդ փուլ. էմոցիոնալ միասնություն

Սա առավել շատ հոգեբանական փուլ է, որի ժամանակ զուգընկերները կիսվում են դրական տպավորություններով ` հենց դրանով էլ ավարտելով սեռական հարաբերությունը: Բառացիորեն, դուք ասում եք, թե ինչքան կարևոր եք միմյանց համար: Երկար և ազնիվ հարաբերությունների համար այս փուլը պարտադիր է:

Խնդիրն այն է, որ շատերը չգիտեն, թե ինչքան կարևոր է դա` սեռական հարաբերությունը քնքշանքով, ջերմությամբ և միմյանց համար հաճելի բառերով ավարտելը: Կան նաև մարդիկ, որոնք այս ամենըը հատուկ չեն անում` համարելով այն թուլություն: Սովորաբար սրա հիմքում ընկած է  հարաբերությունից վախը:

Ուշադրություն և քնքշություն տվեք ձեր զուգընկերոջը: Եվ մի´ վախեցեք բացատրելուց, թե որքան կարևոր է ձեզ համար իր քնքշանքը ձեր հարաբերություններում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ