Գլխավոր էջ Նորություններ Ուկրաինայում COVID-19-ի հետևանքով օրական մահերի թվի ռեկորդ է գրանցվել

Ուկրաինայում COVID-19-ի հետևանքով օրական մահերի թվի ռեկորդ է գրանցվել

303
0

Երրորդ օրն անընդմեջ կորոնավիրուսի հետևանքով օրական մահվան ելքերի ռեկորդային ցուցանիշ է գրանցվում Ուկրաինայում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է առողջապահության նախարար Մաքսիմ Ստեփանովը:

Նրա խոսքով՝ անցած 24 ժամվա ընթացքում մահացել է 362 մարդ, մեկ օր առաջ մահացել էր 342 հիվանդ:

Օրվա ընթացքում երկրում հայտնաբերվել է COVID-19 16 669 նոր դեպք, ինչը հանրապետությունում համավարակի սկզբից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է և 17,6% -ով ավելի, քան նախորդ օրը, երբ վիրուսը հաստատվել էր 14 174 մարդու մոտ:

Ինչպես նշել է Ստեփանովը, 786 երեխա և 446 բուժաշխատող է հիվանդացել: Նույն ժամանակահատվածում հոսպիտալացվել է 4 838 մարդ, ապաքինվել է 6 748-ը: Ընդհանուր առմամբ հանրապետությունում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1 646 682 դեպք:

Հաստատված դեպքերի ամենամեծ թիվը գրանցվել է Կիևի, Օդեսայի և Ժիտոմիրի մարզերում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ