Գլխավոր էջ Նորություններ Pfizer-ը դեղեր է թեստավորում COVID-19-ի վաղ բուժման համար

Pfizer-ը դեղեր է թեստավորում COVID-19-ի վաղ բուժման համար

195
0

Ամերիկյան Pfizer դեղագործական ընկերությունը սկսել է խմելու դեղի կլինիկական փորձարկումների առաջին փուլը, որը նախատեսված է COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայի առաջին ախտանիշների դեպքում ամբուլատոր կիրառման համար: Մասնագետները նաեւ ուսումնասիրում են ստացիոնարի պայմաններում համանման դեղամիջոցի ներերակային կիրառման հնարավորությունը:

PF-07321332 կոդային անվանմամբ դեղամիջոցը պրոտեազայի ինհիբիտոր է, որը կանխում է բջիջներում վիրուսի կրկնապատկումը, հայտնում է Medportal.ru-ն: Այն in vitro հետազոտություններում SARS-CoV-2-ի դեմ բարձր արդյունավետություն է ցուցադրել: Դեղագործական ընկերության հայտարարության մեջ նշված է, որ պրոտեազայի ինհիբիտորները արդյունավետ են այլ վիրուսների բուժման դեպքում, ինչպես, օրինակ, ՄԻԱՎ-ի եւ С հեպատիտի դեպքում, ինչպես ինքնուրույն, այնպես էլ այլ դեղամիջոցների համակցությամբ:

Առողջ կամավորների մասնակցությամբ կլինիկական փորձարկումների առաջին փուլում գիտնականները գնահատելու են տարբեր դեղաչափերով դեղամիջոցի հանդուրժողականությունն ու անվտանգությունը:

Pfizer-ը նաեւ պրոտեազայի ինհիբիտոր է թեստավորում ներերակային կիրառման նպատակով, որը նախատեսված է հոսպիտալացված պացիենտների բուժման համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ