Գլխավոր էջ Նորություններ Ավստրիան արգելում է գնումները՝ առանց COVID-19-ի բացասական թեստի

Ավստրիան արգելում է գնումները՝ առանց COVID-19-ի բացասական թեստի

248
0

Զատկի շաբաթվանից կորոնավիրուսի պատճառով նոր սահմանափակումներ են ուժի մեջ մտնում Արևելյան Ավստրիայում: Այս մասին հայտարարել է Ավստրիայի առողջապահության նախարար Ռուդոլֆ Անշոբերը:

Նա հայտարարել է Վիեննայում և արևելյան 2 շրջաններում կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների խստացման մասին: Նրա խոսքով՝ այս երեք շրջաններում գրանցվում են դեպքերի ամենաբարձր ցուցանիշները, և նման միջոցառումներն անհրաժեշտ են առողջապահական համակարգի գերծանրաբեռնվածությունը կանխելու համար: 

Ոչ առաջին անհրաժեշտության ապրանքների խանութներ հնարավոր կլինի մուտք գործել կորոնավիրուսի թեստի բացասական պատասխանով։

Մերսման սրահներն ու վարսավիրանոցները մայիսի մեկից կփակվեն: Կառավարությունը խստացրել է նաև դիմակներ կրելու պահանջները։ Քաղաքացիներից կպահանջվի դիմակ կրել ոչ միայն հասարակական տրանսպորտում և խանութներում, այլև բաց տարածքներում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ