Գլխավոր էջ Նորություններ Շտապօգնության հին մեքենաները կտրամադրվեն Արցախի և մարզային ԲԿ֊ներին

Շտապօգնության հին մեքենաները կտրամադրվեն Արցախի և մարզային ԲԿ֊ներին

218
0

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված, սակայն չզեկուցվող հարցերից մեկով նախատեսում է Հայաստանի առոջղապահության նախարարությանը հատկացված թվով յոթ շտապօգնության մեքենաները նվիրաբերել Հայաստանի մի շարք մազրզային բժշկական կենտրոններին, նաև Արցախի Հանրապետությանը, ավելի ճիշտ՝ Արցախի Հանրապետության այն տարածքին, ինչ մնացել է նույն այս կառավարության թեթև ձեռքով 2020 թ․ նոյեմբերի 9-ին կապիտուլյացիոն փաստաթղթից ստորագրումից հետո։

Մասնավորապես, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի թվով 2, «Ֆորդ Տրանզիտ 2.2» մակնիշի թվով 2, «Մերսեդես Բենց Սպրինտեր 416» մակնիշի, «Մերսեդես Բենց Սպրինտեր 315» մակնիշի, «Մերսեդես Բենց Վիտո Ստրելլա» մակնիշի տրանսպորտային միջոցները, որոնք ներմուծվել են Հայաստանի Հանրապետություն և ձևակերպվել «Հրաժարում հօգուտ պետության» ռեժիմով, սույն որոշմամբ կհատկացվեն «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն», «Սիսիանի բժշկական կենտրոն», «Արտաշատի բժշկական կենտրոն», «Վեդու բժշկական կենտրոն», «Զարիշատ (Արամ) Մարտինի Մկրտչյանի անվան Արմավիրի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություններին և Արցախի Հանրապետությանը՝ բնակչության բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար:

Սրանք, ըստ էության, արդեն երկար տարիներ շահագործված, հնամաշ շտապօգնության մեքենաներ են, քանզի նոր մեքենաները չինական արտադրության են, և բոլորովին այլ մակնիշի, և այս կառավարությունը այս հնամաշ շտապօգնության մեքենաները որոշել է ուղարկել մարզեր և Արցախ՝ թերևս նորը գնելու հնարավորություն չունենալու պատճառով։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ