Գլխավոր էջ Նորություններ Ինչպիսի՞ մարզումներն են օգնում զարկերակային ճնշման դեմ պայքարին

Ինչպիսի՞ մարզումներն են օգնում զարկերակային ճնշման դեմ պայքարին

246
0

Որոշ ֆիզիկական վարժություններ կարող են օգնել հիպերտոնիայի դեմ պայքարին, հաղորդվում է Սրտաբանների եվրոպական միության (ESC) ամսագիր European Journal of Preventive Cardiology-ում:

«Հանձնարարականների նպատակն է զարկերակային ճնշման նվազեցումը,- ասել է Բազելի համալսարանի (Շվեյցարիա) պրոֆեսոր Հեններ Հանսենը: — Զարկերակային ճնշման նվազեցման հաշվին վերջնարդյունքում մենք կարող ենք նվազեցնել սրտի նոպայի, կաթվածի եւ սիրտ-անոթային հիվանդությունների հետեւանքով մահվան հավանականությունը՝ կյանքի ավելի շատ տարիներ անցկացնելով լավ վիճակում»:

Հիպերտոնիայով (սնդիկի սյան ոչ պակաս 140/90 մմ զարկերակային ճնշում) մարդկանց համար աերոբիկայի վարժությունները համարվում են ամենաարդյունավետը: Այս վարժություններին են դասվում քայլելը, վազելը, հեծանիվ վարելը եւ լողալը:

«Հիպերտոնիայով մարդկանց զարկերակային ճնշման նվազումը, որին կարելի է հասնել աերոբիկայի վարժություններով, գրեթե նույնքան է կամ նույնիսկ ավելի շատ, քան մեկ հակահիպերտենզիվ դեղամիջոց ընդունելու դեպքում»,- ասել է պրոֆեսոր Հանսենը:

Նորմալ բարձր զարկերակային ճնշմամբ (ս.ս. 130-139 / 85-89 մմ) մարդկանց համար դինամիկ ծանրաբեռնվածությամբ մարզումներն առաջնահերթ խնդիր են: Սա վերաբերում է ուժային մարզումներին, որոնց մեջ սովորաբար ընդգրկվում են մկանների 6 խոշոր խմբեր, որոնց կրճատումը գործի են դնում, օրինակ, ծանրությունների բարձրացումը, կքանստումները եւ հրում վարժությունները:

Մասնագետների խոսքով՝ ավելորդ քաշով մարդկանց շրջանում, մեծ հավանականությամբ, կզարգանա բարձր ճնշում, եթե ճարպակալումը պահպանվի երկար տարիներ: Առողջ մարդիկ, որոնց ծնողները տառապում են հիպերտոնիայով, նույնպես ենթակա են արյան բարձր ճնշման զարգացման վտանգին, ինչպես նաեւ այն կանայք, որոնք հղիության ժամանակ արյան բարձր ճնշում են ունեցել (գեստացիոն հիպերտենզիա): Այս խմբերի մեջ մտնող մարդիկ կարող են հիպերտոնիան հետաձգել կամ նույնիսկ կանխել ֆիզիկական վարժությունների միջոցով:

Պրոֆեսոր Հանսենը նշել է, որ դրական արդյունքների պահպանման համար ֆիզիկական մարզումները պետք է կանոնավոր կատարվեն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ