Գլխավոր էջ Նորություններ Վրաստանում մտադիր են պատվաստումները ժողովրդականացնել աստղերի միջոցով

Վրաստանում մտադիր են պատվաստումները ժողովրդականացնել աստղերի միջոցով

348
0

Վրաստանի իշխանությունները մտադիր են հակակորոնավիրուսային պատվաստանյութի մոտ 100 դեղաչափ առանձնացնել՝ հանրահայտ մարդկանց հրապարակային պատվաստումների համար։ Այս մասին հայտնում է Грузия Online-ը՝ հղում անելով առողջապահության փոխնախարար Թամարա Գաբունիային։

Նշվում է, որ այդ կերպ կառավարությունը ծրագրում է ժողովրդականացնել զանգվածային պատվաստումները։

Գաբունիան նշել է, որ եթե երկրում պատվաստման տեմպը չմեծանա, իշխանությունները կթույլատրեն պատվաստել 55 տարեկանից բարձր անձանց։ Ընդ որում, կողմնակի հետևանքներից խուսափելու համար նախարարությունը որոշել է պատվաստված անձանց վիճակին հետևել ներարկումից հետո ոչ թե 30, այլ 45 րոպե։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ