Գլխավոր էջ Գլխավոր ԵՊԲՀ Ուսանողական Խորհրդարանը հայտարարություն է տարածել

ԵՊԲՀ Ուսանողական Խորհրդարանը հայտարարություն է տարածել

1787
0

Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանը հայտարարություն է տարածել.

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հարգելի ուսանողներ,

Ուսանողական խորհրդարանը ապացուցել է, որ հանդիսանում է համալսարանի ուսանողական ինքնակառավարման և ինքնավարության ծավալման և զարգացման երաշխավորը, նպաստում սովորողների իրավուքների և պարտականությունների լիարժեք կատարմանը:

Իր երկարամյա գործունեության ընթացքում Ուսանողական խորհրդարանը կատարելագործվելով և հավատարիմ մնալով իր սկզբունքներին միշտ եղել է և կմնա ուսանողների կողքին:

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի հոդվածը, որը վերաբերում է ուսանողներին, ուսանողական ներկայացուցչական մարմիններին և միավորումներին, իր բացթողումների հետևանքով բուհերում, ուսանողական միջավայրում, նպաստելու է քաոտիկ մթնոլոտի ստեղծմանը՝ բերելով ապագայում ուսանողների պառակտման, ուսանողության շրջանում անառողջ մթնոլորտի ձևավորման և կասկածելի նպատակներ հետապնդող «ուսանողական միավորումների» ձևավորման:

Ուսանողական Խորհրդարանն իր խորը մտահոգություններն ու դժգոհությունն է հայտնում ընդունված օրենքի վերոնշյալ կետերի վերաբերյալ:

 

#ուսխորհրդարանըեսեմ

#ուսանողըգործիքչէ

#ոչպառակտմանը

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ