Գլխավոր էջ Նորություններ Առողջապահության ոլորտը ձախողած անձի հետ նույնականացվեց ողջ կառավարությունը․ Սամվել Գրիգորյան

Առողջապահության ոլորտը ձախողած անձի հետ նույնականացվեց ողջ կառավարությունը․ Սամվել Գրիգորյան

309
0

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է եղել «Արժանապատիվ բուժաշխատողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ, պրոֆեսոր Սամվել Գրիգորյանը, որի հետ խոսել են  կազմակերպության ձևավորման նպատակներից, բժիշկների հետապնդումներից, բժշկական կենտրոնների փակման գործընթացից՝ անդրադառնալով մասնավորապես ՁԻԱՀ-ի կենտրոնի անօրինական փակմանը։ Անդրադարձել են նաև համավարակի դեմ պայքարին և այն լիովին ձախողելուն։ Վարչապետը ժամանակին հայտարարեց, թե համավարակի խնդիրը առողջապահական համակարգից դուրս՝ համավարակի դեմ ողջ պայքարը դիմակ կրելուն հանգեցնելով, այսինքն՝ հանրության անելիքներից ընդամենը մեկին և ոչ ամենակարևորին և արդյունավետին: Այնինչ համավարակի դեմ պայքարը կազմակերպելու, արդյունավետ միջոցառումներ իրականացնելու գլխավոր պատասխանատուն կառավարությունն է՝ ի դեմս առողջապահության նախարարության: Մասնավորապես, ԱՆ-ի գործառույթներից են՝ բնակչության առողջության բարելավման, հիվանդությունների կանխարգելման և բուժման, աշխատանքի վայրում առողջության և անվտանգության պահպանման, հաշմանդամության և մահացության նվազեցմանն ուղղված ծրագրերի մշակումն ու իրականացման դիտարկումը, բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովմանն ուղղված պետական քաղաքականության և նպատակային ծրագրերի մշակումը և դրանց իրականացման դիտարկումը (մեջբերում ԱՆ կանոնադրությունից): Սամվել Գրիգորյանը խոսել է նաև Միացյալ Թագավորությունից Հայաստան ժամանած հինգ բուժաշխատողների մասին, որոնք իբրև պետք է կաջակցեին հայ բժիշկներին՝ վերահսկելու COVID-19-ով ծանր հիվանդների բուժման գործընթացը: Երբ սկսում ես ծանոթանալ նշված խմբի սպասվող առաքելությանը, պարզվում է, որ նրանց վրա դրված են բազմաթիվ գործառույթներ, որոնց շրջանակը դուրս է միայն COVID-19-ով հիվանդների բուժման հարցերից: Մասնավորապես, ՄԹ շտապ բուժօգնության խումբը պետք է անկանցկացներ վերապատրաստման դասընթացներ, համակարգեր հիվանդանոցների աշխատանքը և համագործակցեր բուժանձնակազմերի հետ՝ երաշխավորելով բարձրակարգ ու որակյալ բժշկական սպասարկում, աջակցելով Առողջապահության նախարարությանը (ԱՆ)՝ հզորացնելու առողջապահական ծառայությունները COVID-19-ի համավարակի և այլ հիվանդությունների դեմ պայքարի գործում: Այս բժիշկների այցելության հետ կապված բազմաթիվ հարցեր կան, որոնք պարզաբանման կարիք ունեն։ Մանրամասները՝ տեսանյութում

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ