Գլխավոր էջ Նորություններ Ինչպե՞ս կարելի է ավելի շատ ճարպ այրել մարզման ժամանակ

Ինչպե՞ս կարելի է ավելի շատ ճարպ այրել մարզման ժամանակ

242
0

Կաֆեինը (մոտ 3 մգ/կգ, մեկ բաժակ թունդ սուրճի համարժեքը) կարող է բարձրացնել ճարպի այրման տեմպը, եթե խմել այն մարզումից 30 րոպե առաջ: Այս եզրակացությանն են հանգել Գրանադայի համալսարանի (UGR) ֆիզիոլոգիայի ամբիոնի գիտնականները:

Journal of the International Society of Sports Nutrition-ում հրապարակված հետազոտության արդյունքում պարզվել է, որ ցերեկը մարզվելն ավելի արդյունավետ կլինի, քան՝ առավոտյան:

Հետազոտությանը 15 տղամարդ է մասնակցել, ովքեր չորս անգամ մեկ շաբաթ ընդմիջումով ֆիզիկական ծանրաբեռնվածության թեստ են անցել: Մասնակիցները 3 մգ/կգ կոֆեին կամ պլացեբո են ընդունել ժամը 8:00-ին եւ 17:00-ին:

Հետազոտությունը ցույց է տվել, որ մարմնամարզությունից կես ժամ առաջ կոֆեինի ընդունումը մեծացնում է ճարպի առավելագույն օքսիդացումը: Ընդ որում, կախվածություն օրվա ժամից չի նկատվել: Սակայն ճարպի օքսիդացման օրական տատանումներ են գրանցվել, որոնք ցերեկն ավելանում են:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ