Գլխավոր էջ Նորություններ Հանեք դիահերձման արգելքը և մի խոչընդոտեք բժշկագիտության զարգացմանը․ Հակահամաճարակային ալյանս

Հանեք դիահերձման արգելքը և մի խոչընդոտեք բժշկագիտության զարգացմանը․ Հակահամաճարակային ալյանս

259
0

Հակահամաճարակային ալյանսը փաստեր էր ներկայացրել COVID-19-ից մահացածների դիահերձման և հուղարկավորության մասին։

Կրկին Քովիդ-19-ից մահացածների դիահերձման և հուղարկավորության մասին ⬇️
Փաստեր❗️
1️⃣ Չկա որևէ փաստ, որ Քովիդ-19-ից մահացած մարդու դիահերձումը վտանգ է ներկայացնում կորոնավիրուսի փոխանցման տեսանկյունից, եթե պահպանվում են համապատասխան հակահամաճարակային կանոնները, ինչպես այլ վարակների դեպքում:
2️⃣ Փաստ է, որ կլինիկայում Քովիդ-19-ի փոխանցման վտանգը պացիենտից բուժաշխատողին անհամեմատ, բազմակի անգամ ավելի մեծ է, քան կարող է լինել դիահերձման ժամանակ:
3️⃣ Չկա որևէ փաստ, որ Քովիդ-19-ից մահացած մարդու դիակը որևէ վտանգ է ներկայացնում հոգեհանգստի և թաղման կարգեր կատարելու համար:
4️⃣ Փաստ է, որ մահացածների դիահերձման արգելումն անհիմն է, չի նպաստում բժշկագիտության զարգացմանը։
Հարցեր❓
1️⃣ Ինչու՞ առ այսօր չի վերանայվել դիահերձման արգելքը, երբ արդեն բավական տեղեկատվություն է կուտակվել Քովիդ-19-ի վերաբերյալ:
2️⃣ Ինչու՞ է առ այսօր Քովիդ-19-ից մահացած մարդու դիակը հարազատներին տրվում փակ դագաղով՝ միայն թաղման օրը, և նրանք զրկվում են պատշաճ կերպով իրենց հանգուցյալի հոգեհանգստյան և թաղման կարգերը կատարելու, ինչպես նաև հրաժեշտ տալու հնարավորությունից:
3️⃣ Որո՞նք են Քովիդ-19-ից մահացած մարդկանց դիահերձում չկատարելու և փակ դագաղով հուղարկավորելու իրական պատճառները:
4️⃣ Որքա՞ն Քովիդ-19 ախտորոշում չունեցած, սակայն հիվանդությունը չբացառված մարդ է մահացել համավարակի սկզբից, որոնց հետագա դիահերձումը և թաղման արարողությունը տեղի է ունեցել առանց սահմանափակման:
5️⃣ Ինչո՞ւ ավելի քան մեկ տարվա ընթացքում չեն կառուցվել անհրաժեշտ քանակի և պայմաններ ապահովող դիահերձարաններ։
‼️Արթնության կոչ պատկան մարմիններին
1️⃣ Դադարեցրեք Քովիդ-19-ից մահացածների հարազատների նկատմամբ կիրառվող բարբարոսությունը:
2️⃣ Թույլ տվեք նրանց հավուր պատշաճի սգալ իրենց հարազատի կորուստը և էլ ավելի մի ծանրացրեք նրանց վիշտը:
3️⃣ Հանեք դիահերձման արգելքը և մի խոչընդոտեք բժշկագիտության զարգացմանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ