Գլխավոր էջ Նորություններ Ինչպիսի՞ ախտանիշներով է հնարավոր կասկածել գլխուղեղի ուռուցքը

Ինչպիսի՞ ախտանիշներով է հնարավոր կասկածել գլխուղեղի ուռուցքը

312
0

Ջղակծկումային նոպաները գլխուղեղի ուռուցքների կարեւորագույն ախտանիշներից մեկն են, պնդում է ուռուցքաբան Քեթրին Մաքբեյնը, որը նշել է գլխուղեղի ուռուցքների ախտանիշները: Այս մասին հայտնում է The Independentը:

Ուռուցքաբանի խոսքով՝ եթե այդպիսի նոպաները տեղի են ունենում առողջ մարդու հետ, սա մասնագետին դիմնելու լուրջ պատճառ է:

Տագնապահարույց ախտանիշներ են համարվում նաեւ թուլությունը, հատկապես եթե այդ զգացողությունն ի հայտ է գալիս մարմնի մի կողմում եւ ուժգնանում է մի քանի շաբաթվա ընթացքում:

Գլխուղեղի խնդիրներին կարող են մատնացույց անել խոսքի խանգարումները, անհոդաբաշխ արտաբերումը կամ բառերում խառնաշփոթը:

Չարժե անտեսել նաեւ այնպիսի ախտանիշները, ինչպես տեսողության վատթարացումը, հատկապես եթե ուղեկցվում է վերեւում հիշատակված ախտանիշներով:

Մասնագետի խոսքով՝ իսկ ահա գլխացավը, առանց մյուս դրսեւորումների, հազվադեպ է ուռուցքները ցույց տալիս: Այդուհանդերձ, եթե ցավերն անսովոր են, տարբերվում են նախկիններից եւ ուժգնանում են, արժե մասնագետի այցելել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ