Գլխավոր էջ Նորություններ Լեհերի 70%-ը հրաժարվում է պատվաստվել AstraZeneca պատվաստանյութով

Լեհերի 70%-ը հրաժարվում է պատվաստվել AstraZeneca պատվաստանյութով

227
0

Լեհերի մինչև 70%-ը հրաժարվում է պատվաստվել AstraZeneca կորոնավիրուսի դեմ պատվաստանյութով, որն իրականացվում է պատվաստումների կենտրոններում։ Այս մասին երկուշաբթի մամուլի ասուլիսում ասել է Լեհաստանի վարչապետի կանցլերի ղեկավար, պատվաստումների կառավարության հանձնակատար Միխալ Դվորչիկը, փոխանցում է «Ռիա Նովոստին»։

Ավելի վաղ Եվրոպական դեղերի գործակալությունը (EMA) հայտարարել էր, որ հետազոտում է  AstraZeneca պատվաստանյութով  միևնույն  խմբաքանակից   պատվաստված հիվանդներին, որոնք  հետագայում ունեցել են թրոմբոէմբոլիկ բարդություններ:

ԵՄ մի շարք երկրներ, ներառյալ Ավստրիան, Էստոնիան, Լիտվան, Լատվիան, Լյուքսեմբուրգը, Դանիան, Բուլղարիան, Նորվեգիան, Իսլանդիան, Սլովենիան, Կիպրոսը, Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իսպանիան, դադարեցրել են AstraZeneca պատվաստանյութի օգտագործումը: Այն բանից հետո, երբ EMA-ն առաջարկել է շարունակել օգտագործել դեղը, որից հետո մի շարք երկրներ վերսկսեցին դրա պատվաստումը:

«Շաբաթ օրը, պատվաստումների շատ կետերում, մերժման մակարդակը հասել է 70% -ի»,-ասել է Դվորչիկը ՝ հավելելով, որ երկուշաբթի օրվա վիճակի վերաբերյալ տվյալներ դեռ չունի:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ