Գլխավոր էջ Նորություններ Պտղաբեր զույգներն այսօր ավելի քիչ երեխաներ են ունենում, քան տարիներ առաջ. մասնագետ

Պտղաբեր զույգներն այսօր ավելի քիչ երեխաներ են ունենում, քան տարիներ առաջ. մասնագետ

222
0

Հայաստանում պտղաբերության ինդեքսը այսօր կազմում է ընդամենը 1.6. նման ցուցանիշի դեպքում երկրի բնակչությունը 70 տարվա ընթացքում կիսով չափ նվազում է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Վերարտադրողական բշկության ասոցիացիա»-ի նախագահ Էդուարդ Համբարձումյանը:

«Այսինքն, 21-րդ դարի վերջում մեր բնակչությունը մոտ 1.5 մլն-ով կպակասի: Մենք կանգնած ենք լուրջ աղետի առջեւ», — ասաց մասնագետը:

Պտղաբեր զույգներն այսօր ավելի քիչ երեխաներ են ունենում, քան տարիներ առաջ, ավելին, կա նաեւ անպտղության լուրջ խնդիր, որին առնչվում են 14.9 տոկոս կանայք եւ 9.5 տոկոս տղամարդիկ: Այս ամենը ժողովրդագրական լուրջ խնդիրներ է առաջ բերում:

Մասնագետի խոսքով՝ այսօր երկրում որոշ պետական ծրագրեր են իրականացվում՝ վերարտադրողական առողջության հետ կապված իրավիճակը բարելավելու համար: Օրինակ, անպտղության հաղթահարման ծրագրի շրջանակում շահառուների մի քանի խումբ կարող են հետազոտվել՝ անպտղության պատճառները պարզելու համար, ինչպես նաեւ բուժում ստանան՝ այդ թվում՝ ժամանակակից օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների (արհեստական սերմնավորում, ԱՄԲ) կիրառմամբ: Վերջերս այս ծրագրի շահառուների թվում են ընդգրկվել նաեւ 44-օրյա պատերազմում որդի կորցրած զույգերը:

Մասնագետի խոսքով, շատ կարեւոր է նաեւ, որ անպտղության խնդիր չունեցող զույգերը մտածեն եւս մեկ երեխա ունենալու մասին: Այս ամենը կօգնի բարձրացնել պտղաբերության ինդեքսը երկրում: Նշենք, որ պարզ վերարտադրության համար անհրաժեշտ է առնվազն 2.1 ինդեքս՝ 1.6-ի փոխարեն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ