Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսի դեմ պատվաստված օտարերկրացիները կկարողանան առանց կարանտինի այցելել Իսլանդիա

Կորոնավիրուսի դեմ պատվաստված օտարերկրացիները կկարողանան առանց կարանտինի այցելել Իսլանդիա

515
0

Կորոնավիրուսի դեմ պատվաստված օտարերկրացիները կկարողանան առանց կարանտինի այցելել Իսլանդիա:

Իսլանդիայի կառավարությունը հայտարարել է, որ երկիրը կբացի իր սահմանները այն այցելուների համար, ովքեր կարող են ապացույցներ ներկայացնել, որ իրենք պատվաստվել են COVID-19-ի դեմ:

ԱՄՆ-ից եւ Մեծ Բրիտանիայից պատվաստված ճանապարհորդները սահմանին չեն ենթարկվի COVID-ի պարտադիր թեստի կամ կարանտինի: Իսլանդիան նախկինում փակել էր իր սահմանները Շենգենյան գոտուց դուրս գտնվող բոլորի համար, որպեսզի համավարակի ժամանակ կանխի վիրուսի տարածումը:

«Վերջին տասներկու ամիսների ընթացքում աշխարհը շատ բաների միջով անցավ, եւ մենք սպասում ենք նորմալ կյանքին դանդաղ ու անվտանգ վերադառնալուն: Այն ներառում է նաեւ ճանապարհորդելու հնարավորության վերսկսում, ինչը կարեւոր է մշակույթի, առեւտրի եւ բիզնեսի համար»,- ասել է Իսլանդիայի վարչապետ Կատրին Յակոբսդոտիրը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ