Գլխավոր էջ Նորություններ Պատվաստվածների 10 տոկոսի մոտ կորոնավիրուսի դեմ իմունիտետ չի ձևավորվում

Պատվաստվածների 10 տոկոսի մոտ կորոնավիրուսի դեմ իմունիտետ չի ձևավորվում

497
0

Կորոնավիրուսի դեմ իմունիտետը չի ձեւավորվում պատվաստվածների միջինը 10 տոկոսի մոտ։ Այս մասին հայտարարել է Роспотребнадзор-ի ղեկավար Աննա Պոպովան։ «Երկիր մոլորակի բնակչության տասը տոկոսը կամ ցանկացած քաղաքի կամ բնակավայրի բնակչության տասը տոկոսը, միջինն այսքան մարդ չի արձագանքում պատվաստմանը։ Ընդ որում, սա ոչ միայն կորոնավիրուսի դեմ պատվաստումներին է վերաբերում, այլ բոլոր պատվաստանյութերին»,- ասել է Պոպովան։

Նա նաեւ մանրամասնել է, որ հիմնական խնդիրը բնակչության հիմնական մասին վիրուսի դեմ պաշտպանվածությամբ ապահովելն է, իսկ այդ տասը տոկոսը նույնպես կլինեն պաշտպանված, քանի որ վիրուսը պարզապես տարածվելու տեղ չի ունենա էլ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ