Գլխավոր էջ Նորություններ Հայաստանում կորոնավիրուսի մոտ 300 կրկնակի դրական դեպք է գրանցվել

Հայաստանում կորոնավիրուսի մոտ 300 կրկնակի դրական դեպք է գրանցվել

205
0

Հայաստանում կորոնավիրուսի մոտ 300 կրկնակի դրական դեպք է գրանցվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ հնարավոր չէ ասել, դրանք կրկնավարակի դեպքեր են, թե պացիենտներ, ում օրգանիզմից վարակը դեռ դուրս չի եկել: Նախարարի խոսքով՝ դա պարզելու համար այդ դեպքերն ուսումնասիրվում եւ հետազոտվում են, արդյունքների մասին հայտնի կլինի ավելի ուշ:

Ինչպես նշեց նախարարը, ըստ որոշ մասնագետների, 90 օր պետք է անցած լինի առաջին դրական թեստից հետո, որ խոսենք կրկնավարակի մասին:

Անահիտ Ավանեսյանը նաեւ ավելացրեց, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը շարունակում է աճել, եւ երկրում նոր հիվանդանոցներ ու մահճակալներ են ծավալվում: Այս պահի դրությամ, 12 բժշկական կենտրոն է սպասարկում կորոնավիրուսային վարակով պացիենտներին, եւ հիվանդացության աճին զուգընթաց ավելացվում է նաեւ հասանելի մահճակալային ֆոնդը: Սակայն, նախարարի խոսքով, պետք է հիշել, որ մահճակալային ֆոնդը «անվերջ ռեսուրս» չէ, եւ մարդիկ պետք է շատ զգույշ լինեն՝ չվարակվելու համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ