Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Չինաստանն արտաքսում է Wall Street Journal-ի երեք լրագրողի

Չինաստանն արտաքսում է Wall Street Journal-ի երեք լրագրողի

1298
0

Չինաստանի իշխանությունները հավատարմագրերից զրկել է համշխարհային ճանաչում ունեցող ամերիկյան Wall Street Journal թերթի 3 լրագրողի։ Նրանք պետք է 5 օրվա ընթացքում հեռանան Չինաստանի տարածքից։ Այս մասին հայտնել է թերթի կայքը։

Պաշտոնական Պեկինը այս որոշմանն է հանգել այն բանից հետո, երբ այդ լրատվամիջոցում լույս է տեսել «Չինաստանը՝ Ասիայի իսկական հիվանդը» վերնագրով հոդված։ Չինական իշխանություններն այս վերնագիրը ռասիստական և անընդունելի են համարել։ Ավելին, հոդվածի բովանդակությունն էլ, ըստ տեղական իշխանությունների, արժեզրկում է Չինաստանի իշխանությունների և բնակչության ջանքերը նոր կորոնավիրուսի դեմ պայքարում։

Չինաստանի իշխանությունները պահանջում են, որ լրատվամիջոցը ներողություն խնդրի այդ հոդվածի համար։

Հիշեցնենք, որ մինչ այս էլ հայտնի էր դարձել, որ նոր կորոնավիրուսի տարածումից հետո աշխարհով մեկ չինացիները սկսել են նկատել իրենց նկատմամբ ռասիստական վերաբերմունք։ AP գործակալության լրագրողներն արձանագրել են, որ կորոնավիրուսի նոր տեսակը հակաչինական տրամադրություններ է ստեղծել աշխարհում:

Հարավային Կորեայում, Ճապոնիայում, Հոնկոնգում, Վիետնամում ռեստորանները հրաժարվում են ընդունել չինացի հաճախորդների։

  • Ինդոնեզիայում ցուցարարների ամբոխը մոտեցել է հյուրանոցներին ու պահանջել, որ չինացի հյուրերը հեռանան այդտեղից։
  • Ֆրանսիական և ավստրալական լրատվամիջոցները քննադատվում են ռասիստական վերնագրերի համար։
  • Չինացիներն ու այլ ասիացիները գանգատվում են Եվրոպայում, Ամերիկայում և այլ վայրերում իրենց նկատմամբ ռասիստական գործողություններից։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ