Գլխավոր էջ Նորություններ Կենսակերպի փոփոխությունը 2-րդ տիպի շաքարային դիաբետի դեպքում ոչ բոլորի համար է անվտանգ

Կենսակերպի փոփոխությունը 2-րդ տիպի շաքարային դիաբետի դեպքում ոչ բոլորի համար է անվտանգ

258
0

Երկրորդ տիպի շաքարային դիաբետն ամենատարածված ու վտանգավոր ախտաբանություններից է, որը հարկավոր է ախտորոշել հնարավորինս շուտ և պահել մշտական վերահսկողության տակ։ Այս հիվանդությունը դրսևորվում է արյան մեջ շաքարի մակարդակի անոմալ բարձրացմամբ, քանի որ հիվանդի օրգանիզմը չի կարողանում գլյուկոզան օգտագործել էներգիա ստանալու համար։ Սա է պատճառը, որ շաքարային դիաբետի դեպքում հիվանդներն ստիպված են լինում խստորեն հետևել իրենց սննդակարգին ու խուսափել արյան մեջ գլյուկոզայի մակարդակի կտրուկ տատանումների հանգեցնող սննդամթերից։

Ավելորդ քաշ կամ ճարպակալում և միաժամանակ 2-րդ տիպի շաքարային դիաբետ ունեցողների համար բուժումն առաջին հերթին ենթադրում է կենսակերպի փոփոխություն, այդ թվում նաև քաշի կորուստ ու ֆիզիկական ակտիվության ավելացում, սակայն, այնուամենայնիվ, Ուեյք Ֆորեսթի բժշկական դպրոցի գիտնականների նոր հետազոտությունը ցույց է տվել, որ այս մեթոդը ոչ միշտ է արդյունավետ լինում։ Գիտնականները պարզել են, որ չնայած՝ այս մեթոդն օգտակար է շատերի սրտանոթային համակարգի համար, այն կարող է բավական վտանգավոր լինել արյան մեջ շաքարի մակարդակի վերահսկման հետ կապված խնդիրներ ունեցողների համար։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Diabetes Care ամսագրում։ Դրա շրջանակներում գիտնականները ևս մեկ անգամ գնահատել են Շաքարային դիաբետի դեպքում առողջության պահպանման ազգային առողջապահական ինստիտուտի (Look AHEAD) անցկացրած ուսումնասիրությունը, որը ցույց էր տվել, որ մարդկանց կենսակերպին ակտիվ միջամտելը չի օգնում և չի վնասում շաքարային դիաբետով հիվանդներին։

«Հակառակ Look AHEAD-ի սկզբնական ենթադրություններին՝ մեր աշխատանքը ցույց է տվել, որ կենսակերպի փոփոխությունը նվազեցնում է պոտենցիալ վնասը սրտանոթային համակարգի համար ու օպտիմալացնում է օգուտը հետազոտության մասնակիցների 85 տոկոսի համար», — նշում է հետազոտության առաջատար հեղինակ Մայքլ Բենքսը՝ հավելելով, որ այս մեթոդը ոչ բոլոին է հարմար։

Մասնագետի խոսքով՝ կենսակերպի փոփոխությունը բարձրացնում է լուրջ սրտանոթային խնդիրների զարգացման հավանականությունն այն մարդկանց մոտ, ովքեր վատ են կառավարում արյան մեջ շաքարի մակարդակը, ուստի նման դեպքերում այս մեթոդից հարկավոր է խուսափել։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ