Գլխավոր էջ Նորություններ Պատվաստումից հետո կանայք ավելի հաճախ են կողմնակի բարդություններ ունենում

Պատվաստումից հետո կանայք ավելի հաճախ են կողմնակի բարդություններ ունենում

239
0

Պատվաստումից հետո կանայք ավելի հաճախ են կողմնակի բարդություններ ունենում, քան տղամարդիկ. 78.8 տոկոս դեպքերում միջին տարիքի կանանց մոտ կողմնակի բարդություններ են գրանցվել Pfizer եւ Moderna դեղամիջոցներով պատվաստումներից հետո: Այս մասին հայտնում են ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնից (CDC), որը վերլուծել է ավելի քան 13.7 միլիոն ամերիկացիների պատվաստումների մասին տվյալները:

Պատվաստումից հետո առավել հաճախ հիվանդները բողոքել են գլխացավից(22.9 տոկոս), գլխապտույտից (16.8 տոկոս) եւ հոգնածությունից (16.8 տոկոս): Ավելի քան 90 տոկոսի դեպքում կողմնակի ազդեցությունները որպես կյանքի եւ առողջության համար վտանգ չներկայացնող են դասակարգվել: Կողմնակի ազդեցությունների մասին հայտնած պատվաստվածների միջին տարիքը 42 տարեկան է:

Հետաքրքիրն այն է, որ անաֆիլակտիկ ռեակցիաները պատվաստումից հետո նույնպես գերակշռում են կանանց շրջանում` 19 դեպք Pfizer-ից եւ 47 դեպքից 44-ը Moderna-ից հետո:

CDC-ի փորձագետները չեն հայտնում, թե ինչի հետ է կապված այդ ֆենոմենը: Հնարավոր է` կանայք պարզապես ավելի հաճախ են հայտնում կողմնակի էֆեկտների մասին, քանի որ համարվում է, որ նրանք ավելի մեծ ուշադրություն են դարձնում իրենց առողջությանը: Մեկ այլ բացատրություն կարող է լինել ավելի ուժեղ իմունային պատասխանը կանանց մոտ:

Հետազոտությունները ցույց են տվել, որ տարբեր վարակների դեմ պատվաստումներից հետո չեզոքացնող հակամարմինների մակարդակը կանանց մոտ կրկնակի բարձր է: Կանանց մոտ նաեւ ավելի ուժեղ T-բջջային իմունիտետ է առաջանում: Դա կարող է պայմանավորված լինել էստրոգենի ազդեցությամբ, որն իմունային բջիջներին ստիպում է ավելի շատ հակամարմիններ արտադրել, մինչդեռ արական սեռական հորմոնը` տեստոստերոնը, իմունադեպրեսիվ ազդեցություն ունի:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ