Գլխավոր էջ Նորություններ Ծխելուց հրաժարվելու միջոցը կարող է արդյունավետ լինել Պարկինսոնի հիվանդության դեպքում

Ծխելուց հրաժարվելու միջոցը կարող է արդյունավետ լինել Պարկինսոնի հիվանդության դեպքում

223
0

Ցիտիզինը (ծխելուց հրաժարվելուն օգնող միջոց) կանանց շրջանում կրճատում է դոֆամինային նեյրոնների կորուստը, ինչի շնորհիվ այն կարող է տեսականորեն կանանց վիճակը բարելավել Պարկինսոնի հիվանդության դեպքում կամ կասեցնել դրա առաջընթացը զարգացումը: Այսպիսի եզարակացության են հանգել A&M Տեխասի համալսարանի գիտնականները:

Որքան էլ տարօրինակ է, ծխողների շրջանում նվազում է այս հիվանդության հավանականությունը, փոխանցում է Medical Express-ը: Ցիտիզինը թիրախային ռեցեպտորներին միանալու տեսակետից նման է նիկոտինին: Այս ազդեցությունը ստուգել են հիվանդության կենդանական մոդելի վրա. գիտնականները հետազոտության ժամանակ արհեստականորեն Պարկինսոնի հիվանդություն են առաջացրել եւ կրծողներին են տվել կա՛մ ֆիզիկական լուծույթ, կա՛մ ցիտիզին:

Այնուհետեւ հետազոտողներն անցկացրել են վարքագծային փորձարկումների շարք: Պարզվել է, որ ցիտիզինը պաշտպանական էֆեկտ է ունենում ինչպես Պարկինսոնի հիվանդությանը հատուկ վարքագծային շեղումների նվազեցման տեսանկյունից, այնպես էլ մահացած դոֆամինային նեյրոնների քանակության նվազեցման տեսանկյունից:

Հետաքրքիր է, սակայն, որ ցիտիզինի պաշտպանական էֆեկտը ի հայտ է գալիս միայն էգերի մոտ՝ ցիտիզինի եւ էստրոգենի (իգական սեռական հորմոն) համակցությունը ավելի ուժեղ պաշտպանություն է ապահովում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ