Գլխավոր էջ Նորություններ ԵՄ դեղամիջոցների կարգավորող մարմինը կոչ է արել առայժմ չհաստատել ռուսական Sputnik V...

ԵՄ դեղամիջոցների կարգավորող մարմինը կոչ է արել առայժմ չհաստատել ռուսական Sputnik V պատվաստանյութը

687
0

Դեղամիջոցների եվրոպական գործակալության պաշտոնյաներից մեկը Եվրամիության երկրներին կոչ է արել ազգային մակարդակով չհաստատել կորոնավիրուսի դեմ ռուսական «Sputnik V» պատվաստանյութը, քանի դեռ ուսումնասիրվում է դրա արդյունավետությունն ու անվտանգությունը։ Այս մասին հաղորդում է The Guardian պարբերականը։

«Մեզ հարկավոր են փաստաթղթեր, որոնք մենք կուսումնասիրենք։ Մենք այս պահին չունենք տվյալներ պատվաստված մարդկանց վերաբերյալ։ Այդ պատճառով ես խստորեն հորդորում եմ ազգային մակարդակով պատվաստանյութի օգտագործման արտակարգ թույլտվություն չտալ», – ասել է Դեղամիջոցների եվրոպական գործակալության կառավարող խորհրդի ղեկավար Քրիստա Վիրտհումեր-Հոխեն։

Նա նաև նշել է, որ «Sputnik V»-ն կարող է եվրոպական շուկա մտնել ապագայում, երբ կուսումնասիրվեն համապատասխան տվյալները։

ԵՄ դեղամիջոցների կարգավորող մարմինը ռուսական պատվաստանյութի փորձարկումը սկսել է անցյալ շաբաթվանից։ Չնայած համապատասխան եզրակացության բացակայությանը՝ եվրոպական երկրներից Հունգարիան, Սլովակիան և Չեխիան արդեն թույլատրել են «Sputnik V» պատվաստանյութի օգտագործումը: Ներկայումս «Sputnik V»-ն գրանցված է 42 երկրում՝ 1,1 միլիարդ ընդհանուր բնակչությամբ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ