Գլխավոր էջ Նորություններ Առողջապահության նախարարության կողմից սահմանափակումները վերացնելուց հետո, Երևանի մանկապարտեզները կընդունեն մոտ 7000 երեխա

Առողջապահության նախարարության կողմից սահմանափակումները վերացնելուց հետո, Երևանի մանկապարտեզները կընդունեն մոտ 7000 երեխա

284
0

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է մայրաքաղաքի մանկապարտեզներում երեխաների ընդունելության հետ կապված խնդիրներին.

«Առավոտից տարածվում է անհեթեթ ինֆորմացիա Երևանի մանկապարտեզներում երեխաների ընդունելության հետ կապված:
Մենք բազմիցս անդրադարձել ենք այդ խնդրին: Հասկանալով ծնողների օբյեկտիվ անհանգստությունը՝ ևս մեկ անգամ կտամ պարզաբանում:
Համայնքային մանկապարտեզներում ընդունելության և հաճախման սահմանափակումները մտցրել է Առողջապահության նախարարությունը՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման վտանգները:
Երևանի քաղաքապետարանը իրավունք չունի խախտել նախարարության այդ որոշումը:
Հենց Առողջապահության նախարարությունը վերացնի սահմանափակումները, Երևանի մանկապարտեզները անմիջապես կընդունեն ևս մոտ 7000 երեխա»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ