Գլխավոր էջ Նորություններ Ֆինլանդիայում հարյուրավոր մարդիկ պատվաստումից հետո վարակվել են COVID-19-ով

Ֆինլանդիայում հարյուրավոր մարդիկ պատվաստումից հետո վարակվել են COVID-19-ով

186
0

Ֆինլանդիայի մոտ 200 բնակիչ վարակվել է կորոնավիրուսով՝ չնայած այն բանին, որ նրանք արդեն ստացել էին պատվաստանյութի առաջին դեղաչափը։ Այս մասին հայտնում է IltaSanomat տեղական պարբերականը։ Երկրում համաճարակային իրադրության վատացման պատճառով սահմանափակող միջոցառումները մարտի 28-ից կխստացվեն։

Առողջապահության և սոցիալական զարգացման հարցերով ազգային ինստիտուտի գլխավոր բժիշկ Հաննա Նոհյունեկի խոսքով՝ այդ ցուցանիշը կարող է ավելի բարձր լինել, քանի որ կորոնավիրուսի թեստ անցնում են ոչ բոլորը։

Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալներով՝ Ֆինլանդիայում կորոնավիրուսով է վարակվել է 60 904 հազար մարդ, 767-ը՝ մահացել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ գիտնականները Ֆինլանդիայում հայտնաբերել էին կորոնավիրուսի նոր մուտացիա, որն ունի և՛ բրիտանական, և՛ հարավաֆրիկյան շտամին բնորոշ հատկություններ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ