Գլխավոր էջ Նորություններ ՁԻԱՀ-ի կենտրոնի ճակատագիրն անորոշ է․ չկան համոզիչ հիմնավորումներ․ Վարդան Արզաքանյան

ՁԻԱՀ-ի կենտրոնի ճակատագիրն անորոշ է․ չկան համոզիչ հիմնավորումներ․ Վարդան Արզաքանյան

1051
0

ՁԻԱՀ-ի կենտրոնի ճակատագիրն անորոշ է․ չկան համոզիչ հիմնավորումներ․ Վարդան Արզաքանյան

Բոլոր հարցազրույցներում Առողջապահության նախարարը նշում է, որ Նորք ինֆեկցիոն հիվանդանոցը  ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնին միացնելու  դեպքում ոչ ոք չի տուժելու, բայց մենք հիմա անորոշ վիճակում ենք․ մասնագիտական համոզիչ հիմնավորումներ չկան։

Այս մասին Noyan Tapan TV-ի տաղավարում խոսեց ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի բժիշկ-համաճարակաբան Վարդան Արզաքանյանը։

Նրա պնդմամբ՝ հիմնավորումներից մեկը միայն այն է, որ կնվազի խտրականությունը հիվանդների շրջանում։

Համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը հավելեց, որ կենտրոնի ճակատագիրն իրենց համար անորոշ է, քանի որ պարզաբանումներն անհասկանալի են։

«Մի տեղ ասվում է, որ շենքը մնում է մեզ, բայց կառավարության որոշման մեջ հստակ գրված է, որ շենքը վերցվում է և վերջինիս ճակատագիրը պարզ չէ։ Հիմնավորումներից մեկը նաև այն է, որ մենք կարող ենք Նորք Ինֆեկցիոն հիվանդանոցում  մեր հիվանդներին անընդհատ հետևել, սակայն այդ խնդիրն այսօր էլ  չունենք։ Երբ  կարիք է զգացվում, պացիենտն ուցեգրվում է ոչ միայն Նորք ինֆեկցիոն հիվանդանոց, այլև տարբեր բուժհաստատություններ»,- ասաց Էդուարդ Հովհաննիսյանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ