Գլխավոր էջ Նորություններ Ի՞նչ է շահելու բժիշկն ու բուժաշխատողը ՁԻԱՀ-ի կենտրոնը փակելու դեպքում․ Էդուարդ Հովհաննիսյան

Ի՞նչ է շահելու բժիշկն ու բուժաշխատողը ՁԻԱՀ-ի կենտրոնը փակելու դեպքում․ Էդուարդ Հովհաննիսյան

569
0

Հույս ունեինք, որ ՁԻԱՀ-ի հանրապետական կենտրոնը Նորք Ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին միացնելու որոշումը կայացնելուց առաջ մեկ հանդիպում կկազմակերպվի կենտրոնի բուժաշխատողների հետ, բայց այդ հանդիպումը այդպես էլ չկայացավ։

Այս մասին NoyanTapan.TV-ի տաղավարում խոսեց ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը։

Ինչպես վերջերս հայտնի դարձավ՝ սույն թվականի հունվարին 30-ին Կառավարության կայացրած որոշման համաձայն  ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը պետք է միանա Նորք Ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին

Համաճարակաբանը ընդգծում է, որ կենտրոնը մինչ օրս դրական արդյունքներ է գրանցել և հարց է ծագում, թե որն է փոփոխություններ մտցնելու նպատակը։

«Մենք բարձրաձայնում ենք, քանի որ տեսնում ենք մեծ խնդիրներ այս որոշման մեջ։ Վերջին տարիների ընթացում ՁԻԱՀ-ի կենտրոնը բավականին արդյունավետ է աշխատել  ու գնահատվել է և՛ մեր պետական կառույցների, և՛ միջազգային կառույցների կողմից։ Արդյունավետության ցուցանիշը վստահորեն բարձր է եղել, որի շնորհիվ  հասել ենք բավականին մեծ նվաճումների։ Եվ այստեղ հարց է առաջանում, թե ինչը պետ է փոփոխվի և բարելլավվի։ Եթե մենք փոփոխություն ենք կատարում, ապա դա ու՞մ է ուղղված։ Եթե ուղղված է պացիենտին, ապա ի՞նչ է շահելու նա, եթե ուղղված է բուժաշխատողին, ապա ի՞նչ է շահում բուժաշխատողը»։

Բժիշկ-համաճարակաբանի խոսքով` որոշումից առաջ քննարկում չի եղել, և նախարարության աշխատակիցները ՁԻԱՀ-ի կենտրոնի աշխատակիցների հետ հանդիպումներ չեն կազմակերպել։

«Մի քանի անգամ եղել են հանդիպումներ, երբ ինքներս ենք փորձել  բարձրաձայնել այս խնդիրը։ Արդեն մեկ տարի է ինչ մենք գիտենք, որ այս թեմայի շուրջ քննարկումներ են ընթանում և  որոշակի աշխատանքներ են տարվում։ Տարբեր նամակներ ենք գրել, բայց բուն մասնագիտական քննարկում ոչ մի անգամ չի կազմակերպվել»,- եզրափակեց Էդուարդ Հովհաննիսյանը։

Աննա Գալուստյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ