Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսի դեմ պատվաստված մարդկանց թիվն աշխարհում կրկնակի անգամ գերազանցել է վարակվածների թիվը

Կորոնավիրուսի դեմ պատվաստված մարդկանց թիվն աշխարհում կրկնակի անգամ գերազանցել է վարակվածների թիվը

317
0

Աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստված մարդկանց թիվը կրկնակի անգամ գերազանցում է վարակվածների թիվը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` հիմնվելով իշխանությունների, փորձագետների եւ ԶԼՄ-ների տվյալների վրա:

Պարբերականի համաձայն` կորոնավիրուսի դեմ պատվաստվել է մոտ 227 միլիոն մարդ (աշխարհի բնակչության մոտ 2.9 տոկոսը), իսկ վարակվածների թիվը հասել է 113.1 միլիոնի:

Հետաքրքիր է, որ պատվաստվածների 75 տոկոսը 8 երկրի բնակիչներ են. ԱՄՆ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Հնդկաստան, Թուրքիա, Իսրայել, Բրազիլիա եւ Արաբական Միացյալ Էմիրություններ: Ամենաշատ պատվաստվածները Միացյալ Նահանգներում են` 68.3 միլիոն 28.4 միլիոն վարակվածի համեմատ: Երկրորդ տեղում Չինաստանն է, որտեղ պատվաստվել է 40.5 միլիոն մարդ (վարակվածներից 400 անգամ ավել), երրորդ տեղում է Մեծ Բրիտանիան, որտեղ շուրջ 19.5 միլիոն մարդ է պատվաստվել:

Պատվաստվածների մասնաբաժնով առաջին տեղում է Իսրայելը (պատվաստվել է քաղաքացիների 88.5 տոկոսը), երկրորդ տեղը զբաղեցնում են Սեյշելները (72.9 տոկոս), երրորդը` ԱՄԷ-ն (60.7 տոկոս):

Սակայն այժմ իմունիզացիայի մակարդակը շարունակում է նվազել: Եթե ​​ամսվա սկզբին աշխարհը օրական միջինում 6 միլիոն պատվաստում էր անում, ապա անցյալ շաբաթ այս ցուցանիշը նվազել է մինչեւ 5 միլիոն, այս շաբաթ` մինչեւ 4.4 միլիոն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ